Ընտրում ենք հայելիներ

հայելիներ 1

 

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ունենալու ցանկացած ձևի, չափի ու գույնի հայելիներ։ Ինչպես ընտրել որակյալ հայելի, որը կլինի դիմացկուն ու երկար տարիներ կծառայի։ Այս հարցում Ձեզ կօգնի interier.am-ը։

Որքան հաստ, այնքան ամուր

Շատ մատչելի ու նուրբ հայելիները կարող են ունենալ անհարթ մակերես, իսկ պատկերն այդ հայելու մեջ կարտացոլվի սխալ չափերով։ Խորհուրդ ենք տալիս ընտրել 4-6 մմ հաստությամբ հայելիներ, որոնք պատրաստված կլինեն թերթային սիլիկատային ապակուց։

Հարթությունը՝ որակյալության նշան

Եթե հայելիներն անհարթ են, վրան կան կետիկներ, լաքաներ, ապա չեն կարող լինել որակյալ։

Հայելիների ծածկույթներ

հայելիներ 2

 

 

 

 

 

 

 

 

Խոնավադիմացկունությունն ու արտացոլման հատկանիշները պայմանավորված են հայելու հակառակ կողմով։ Լավ հայելիները կազմված են ապակե շերտից, ինչպես նաև ևս երեք շերտից։ Առաջինը արտացոլող շերտն է, իսկ երկրորդն ու երրորդը պաշտպանում են քայքայումից ու մեխանիկական ազդեցություններից։

Արծաթ – լավագույն տարբերակը

Այսօր հայելիների ամենատարածված ծակույթը արծաթե միկրոթաղանթն է 0,15-0,30 մկմ հաստությամբ։ Ավելի մատչելի տարբերակ է ալյումինը, որն աչքի չի ընկնում դիմացկունությամբ, սակայն ալյումինե հայելիներ այժմ չեն արտադրվում։

Եզրային հատվածները
հայելիներ 3

 

 

 

 

 

 

 

 

Որքան լայն են եզրային հատվածներն ու որքան բարդ կառուցվածք ունեն, այնքան հետաքրքիր տեսք են ունենում հայելիները։ Սակայն եզրային հատվածները ոչ թե դեկորի, այլ ծածկույթի շերտերը պահպանելու համար են։ Դրանից է կախված հայելու ամրությունն ու երկարատևությունը։

Հայելիների տեսակները

Ավանդական- այս հայելիներն անգույն են ու ինչպես վերը նշեցինք, պատրաստվում են արծաթե կամ ալյումինե թաղանթից։

Անփայլ – Սրանք խամրած փայլ ունեցող հայելիներն են, որոնք դեկորատիվ էֆեկտի են հասնում՝ ողորկված մակերեսի փորագրության ու փայլեցման շնորհիվ։

Լրտեսական հայելիներ- Մի կողմից դրանք թափանցիկ ապակու տեսք ունեն, իսկ մյուս կողմից սովորական հայելիներ են։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ