Ինտերիերի ոճերը

Հնարավոր չէ պատկերացնել որևէ բնակարան առանց ոճային ուղղվածության: Ոճերն ու ուղղությունները տարբեր են ու տարատեսակ: Բնակարանների դիզայնը կարող է հիմնված լինել թե՛ մեկ, թե՛ մի քանի ոճերի վրա:

Ինտերիերի հիմնական ոճերն ու դրանց առանձնահատկությունները

Անտիկ ոճ

ինտերիերի ոճեր

Այս ոճը սկիզբ է առել Հին Հունաստանում և շարունակում է իր տեղն ունենալ Հռոմում:
Այս ոճը ենթադրում է սալաքարերով պատված դռներ, քարե պատեր՝ արհեստական կամ հին սվաղով, մոզաիկայից կամ կերամոգրանիտե հատակով: Անտիկ ոճին բնորոշ են վառ դեղինը, բաց շագանակագույնը, կանաչն ու դրա երանգները, ինչպես նաև կարմիր, կապույտ ու սև գույների երանգները:
Անտիկ ոճով կառուցված բնակարաններն ամբողջական չեն կարող լինել առանց սյուների: Քանդակները, գորգերը, կերամիկայից ծաղկամանները, բրոնզե մոմոկալները նույնպես բնորոշ են անտիկ ոճն ունեցող բնակարաններին: Այս ոճը բնակարաններին հաղորդում է արտահայտչականություն:

Դասական ոճ

ինտերիերի ոճեր

Դասական դիզայնը ներառում է այնպիսի ոճեր, ինչպիսիք են բարոկկո, ռոկոկո, հունական, գոթական, կլասիցիզմ, մոդեռն, անգլիական, հռոմեական, ռենեսանս, պրովանս, ռոմանական և այլն: Սկիզբ առնելով 18-րդ դարում՝ այս ոճը շարունակում է պահպանել իր դիրքերը նաև այսօր:
Դասական ոճը հնարավոր չէ պատկերացնել առանց բուխարու, քանդակների, հին իրերի, բնական փայտից պատրաստված կահույքի ու մանրահատակի:
Դասական ոճը հաղորդում է հանգստություն, վստահություն, ավանդականություն:

Էթնիկ ուղղություն

ինտերիերի ոճեր

Այս ոճը ներառում է բազմաթիվ էթնո-ոճեր՝ աֆրիկյան, ճապոնական, չինական, եգիպտական, մեքսիկական և այլն: Յուրաքանչյուր էթնո-ոճ բնակարանին հաղորդում է յուրահատուկ գունեղություն:

Գաղութային ոճ

ինտերիերի ոճեր

Այս ոճը ներառում է Արևմուտքի հարմարավետությունն ու Արևելքի մշակույթն ու կենցաղը: Հիմնական առանձնահատկությունը ազատ տարածության ու պրագմատիզմի բացակայությունն է: Արևելյան ոճին բնորոշ է աչք ծակող, բայց առաջին հայացքից անպետք իրերի, մուգ գույներով կահույքի, տարբեր դեկորների, բազմաթիվ սենյակային բույսերի ներմուծումը ինտերիեր: Այս ոճը հաղորդում է անկաշկանդություն ու ռոմանտիկություն:

Ժամանակակից ոճ

ինտերիերի ոճեր

Ինտերիերի ժամանակակից դիզայնը ներառում է արտ-դեկո, քանթրի, ալպյան ոճերը, մինիմալիզմ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, լոֆթ և այլն: Ուղիղ գծերի գերիշխում, մոտ երանգների համադրություն, մինիմալիզմ, լաքապատ մակերեսներով տարբեր դեկորների, կահույքի առկայություն: Այս ոճը հաղորդում է թեթևություն ու հրամարավետություն:
Սրանք գոյություն ունեցող բազմաթիվ ոճերից ընդամենը մի քանիսի համառոտ բնութագիրն են, որոնք կօգնեն ընդհանուր պատկերացում կազմել:

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ