7 բույս յուրաքանչյուր սենյակի համար

բույսեր

Գիտե՞ք որ ցանկացած սենյակ ունի համապատասխան բույսը ու հենց դրանով է պայմանավորված բնակարանի ընդհանուր տեսքը, հաղորդած դրական ու բացասական էներգիաները և այլն։

  • Լոգասենյակի համար կատարյալ են լիլիան և ագլաոնեման։ Լիլիան, որի հայրենիքը Ճապոնիան ու Ասիան է, ունի ապաքինող նշանակություն։ Առաջին հերթին այն հզոր բնական հակաբորբոքիչ է, որը խորհուրդ է տրվում մրսածության ու անգինայի ժամանակ։ Այն նաև հանգստացնում է նյարդային համակարգը, նվազեցնում է սթրեսների հետևանքները։
  • Խոհանոցն ու ճաշասենյակը զարդարում են սանսեվյերան ու էպիպրեմնումը, որոնք առանձնանում են իրենց օգտակարությամբ։ Կա տարածված կարծիք, որի համաձայն, երբ բույսը հայտնվում է տան մեջ, բոլոր վեճերն ու կռիվներն անհետանում են։
  • Հյուրասենյակում կարելի է դնել բամբուկ կամ քրիզանթեմ։ Պատահական չէ, որ բամբուկը համարում են երջանկության ծաղիկ։ Այն իսկապես դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա, հեռացնում է տան բացասական էներգետիկան, առողջացնում է մարմինն ու հոգին։
  • Նախասրահը երջանկության ծառի համար ամենահարմար վայրն է։ Այս բույսը շատ քմահաճ չէ, բայց չպետք է այն անտեսել ու մոռանալ խնամքի մասին։ Որպեսզի այն հաջողություն ու երջանկություն բերի, պետք է այնպես անել, որպեսզի տեղը լինի շատ հարմար։
  • Ննջասենյակում կարելի է դնել ֆիկուս կոչվող բույսը, որը մաքրում է օդը թունավոր նյութերից, ապահովում է խաղաղ ու հանգիստ քուն։ Այս բույսը պահանջում է լավ լուսավորություն ու բավականաչափ ջուր։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ