10 գործ ձեր այգում՝ մինչև ցրտերի ընկնելը

Ուշ աշունը ճիշտ ժամանակն է ձեր այգին կարգի բերելու ու նոր սեզոնին նախապատրաստելու համար: Ձեզ ենք ներկայացնում հիմնական գործերը, որոնք կարելի է անել այգում տարվա այդ սեզոնին:

  1. Էտումը ծաղկանոցիում արվող հիմնական գործն է: Մինչև ցրտերն ընկնելն անհրաժեշտ է կտրել բոլոր բույսերի վերգետնա մասը ու հատկապես կարևոր է հեռացնել հիվանդ, սնկային հիվանդությամբ ու վնասատուներով վարակված, չորացած ցողուններն ու տերևները: Դրանք ավելի լավ է վառել, իսկ բազմամյա բույսերի կտրված առողջ ճյուղերն ու արմատով հեռացված միամյա բույսերը կարելի է օգտագործել մշակովի մորու տունկերը կամ այլ բույսեր ձյունից պաշտպանելու համար:
  2. Արմատային համակարգը ցրտահարումից պաշտպանելու համար պետք է ուշադիր զննել բազմամյա ծաղիկները ու եթե տեսնեք, որ արմատները մերկացել են, բնահող լցրեք: հատկապես դրա կարիքն ունեն բոցենին ու հեյգերան:
  3. Չմոռանաք պատսպարել դեկորատիվ ոչ ցրտադիմացկուն ծառատեսակներն ու թփերը, ինչպես նաև երիտասարդ բույսերը: Արմատային համակարգի վրա խարտուք, կաղնու տերև և այլ ցանկածածկ շերտ լցրեք:
  4. Եթե միամյա բույսերի սերմեր են հավաքվել, վերցրեք դրանք, , մաքրեք ծաղկի ու ցողունի չորացած մնացորդներից, հարկ եղած դեպքում նշում արեք ու պահպանեք չոր տեղում: Ի դեպ՝ ցրտադիմացկուն միամյա բույսերը կարելի է ցանել նաև ձմռանը. այդ դեպքում նրանք սովորականից շուտ կաճեն:
  5. Կայուն ցրտերի հայտնվելուն պես անպայման ծածկեք վարդերը: Մշտապես ստուգեք՝ հատկապես ուշեղ քանիներից հետո՝ լա՞վ է արդյոք պահպանվում ապաստարանը:                                                                                                             
  6. Կտրեք կլեմատիսների ընձյուղները՝ թողնելով 2-3 վերգետնյա հանգույց: Կտրելու կարիք չունեն հաստասաղարթ բադանը, հեյգերան, հերանիուսը:
  7. Չմոռանաք հողի տակ թաղել գեորգինների պալարները, թրաշուշանների ու բեգոնիաների սոխուկները: Գեորգինները հանեք հողից միայն այն բանից հետո, երբ ուժեք ցրտերը «հարվածեն» ցողունին: Հենց բույսի վերգետնյա մասը մահանա, չպետք է ուշացնել հավաքումը:
  8. Պահպանման դնելուց առաջ անպայման ախտահանեք գեորգինների արմատապալարները և թրաշուշանների պալարասոխուկները: Բույսերի ընդհատակյա մասը 30-60 րոպեով դրեք կալիումի պերմանգանատի 0,5%-անոց լուծույթի մեջ: Մշակման համար կարելի է նաև ցանկացած հակասնկային միջոց օգտագործել:
  9. Վարդակաչները կարելի է տնկել գրեթե մինչև ձմեռ: Եթե վաճառքում տեսնեք կակաչի զեղչ արված սոխուկներ, առանց հապաղելու գնեք ու տնկեք: Կակաչները հրաշալի կերպով կծաղկեն հենց առաջին տարում կամ հնարավոր է՝ մի քիչ ուշ: Տնկելուց առաջ հարկ է սոխուկները մշակել հակասնկային միջոցով ու չորացնել:
  10. Կայուն սառնամանիքի առաջին օրերին կարելի է նաև ցանել աստղածաղիկ, կլարկիաներ, ծխախոտի թուփ, իբերիս, վաղենակ, կակաչ, մատիոլա:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ