3 D պաստառներ հյուրասենյակի համար

3 D պաստառներ 1

Հյուրասենյակի համար նախատեսված պաստառները կարող են լինել տարբեր ու բազմազան։ Ամենավառ ու արտասովոր տարբերակներից են 3 D պաստառները, որոնք ստեղծում են եռաչափ էֆեկտ։ Տպավորություն է լինում, որ նկարը ծավալային է։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց դիզայներները սկսեցին ստեղծել պատկերներ, որոնք ունեին հսկայական խորություն։ Ծավալային նկարներն իրենց խորությամբ ընդարձակում են տարածությունն ու կարծես սենյակը ձգվում է դեպի պատկերի խորքերը։
Ինտերիերը կարելի է հեշտությամբ թարմացնել՝ խուսափելով երկարատև ու դժվար վերանորոգումից։ Ծավալային պաստառները չափազանց ընդգծուն ու արտահայտիչ են, ուստի այդ պատը պետք է զարդարեն սենյակի ամենակարևոր տարրերը՝ բազմոցը կամ հեռուստացույցը։

3 D պաստառներ 2

3 D պաստառներով կարելի է սենյակները հարդարել շատ կարճ ժամանակամիջոցում։ Եթե ձանձրանում եք որևէ պատկերից այն կարող եք փոխարինել մեկ ուրիշով՝ չփոխելով կահույքը, հատակի ծածկույթը կամ պատերի գույնը։

3 D պաստառներ 3

Այս պաստառները սոսնձելը շատ ավելի հեշտ է, քան այլ նյութերով պատերը հարդարելը։ Ընդամենը պետք է հեռացնել կահույքն այդ հատվածից ու զբաղվել պաստառներն ամրացնելու աշխատանքներով։
Տարբեր սենյակների համար գունային ընտրությունը այլ է։ Այս տիպի պաստառները ինտերիերի ամենակարևոր մասն են կազմում, հետևաբար պետք է նախօրոք մտածել, թե որ պատն եք ցանկանում լայնացնել պաստառի միջոցով։

3 D պաստառներ 4

Համակարգչային նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր է մշակել ցանկացած լուսանկար, նույնիսկ անտիկ հունական քանդակների լուսանկարները։ 3 D պաստառներով հնարավոր է հյուրասենյակը վերածել գեղեցիկ տեսարանով ու յուրօրինակ մթնոլորտով վայրի, որտեղ հյուրընկալվելը հաճույք կլինի։

3 D պաստառներ 5

Ժամանակակից 3 D պաստառներն անվտանգ են, հեշտությամբ են մաքրվում և պահպանվում են երկար ժամանակ։

3 D պաստառներ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ