4 նորարարական սարք խոհանոցի համար

Բազմաթիվ խոհանոցային իրեր կան, որոնք անփոխարինելի են դառնում կերակուր պատրաստելիս: Յուրաքանչյուր տնտեսուհի ըստ արժանվույն կգնահատի դրանց կարևորությունը: Դրանք նաև հետաքրքիր ու անսովոր տեսք ունեն: Ներկայացնում ենք մի քանի այդպիսի իր, որոնք ձեր կենցաղն է՛լ ավելի հեշտ ու ժամանակակից կդարձնեն:

Ոչ կոնտակտային ջերմաչափ

Հարմարավետ ու կոմպակտ այս ինֆրակարմիր ջերմաչափի օգնությամբ ջերմաստիճան որոշելու համար կարիք չկա նույնիսկ դիպչել դրան, բավական է միայն մոտեցնել կերակրին (սխալվելու աստիճանը մոտ 2 աստիճան Ցելսիուս է):

Պատառաքաղ սպագետտիի համար

Այլևս չարժ չարչարվել՝ սպագետտին ոլորելով երկաթե պատառաքաղին: Ձեռք բերեք մարտկոցավոր նոր սարքը, որը հեշտությամբ կօլորի ցանկացած մակարոն: Մնում է պարզապես սեղմել կոճակին ու վայելել արդյունքը:

Կոկորդիլոս-քերիչ

Օրիգինալ քերիչ՝ կոկորդիլոսի տեսքով: Բռնակները կոկորդիլոսի գլխի ձև ունեն: Երբ քերիչը չի օգտագործվում, բռնակները ծալվում-ամրացվում են քերիչի մետաղական մասին՝ ատամների տեսք ընդունելով:

Ձվի սպիտակուց առանձնացնող սարք

Սրա օգնությամբ արագ ու անթերի կերպով հնարավոր է առանձնացնել դեղնուցը սպիտակուցից:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ