5 բույր ձեր տան հաճելի աուրայի համար

Յուրաքանչյուր տուն իր յուրահատուկ բույրն ունի ու եթե տան բույրը դուր չեկավ, դադարում ենք հարմարավետ զգալ մեզ: Բույրերն ազդում են մեր տրամադրության ու ինքնազգացողության վրա: Դրանք երկար են մնում մարդու հոտառական հիշողության մեջ, երբեմն՝ մանկուց՝ մինչև կյանքի վերջը:

Ձեզ ենք ներկայացնում հարմարավետություն ստեղծող 5 ամենահաջող բույրերը:

Ամանորի բույրը

Տունը ձմեռային համեմունքների բույրով լցնելու համար վերցնում ենք ոչ մեծ կաթսա, կիսով չափ լցնում ջրով, ավելացնում դարչնի փայտիկներ, մեխակ, կոճապղպեղ, մշկընկույզ, հիլ, անանուխ կամ ցանկացած այլ անուշահոտ համեմունք: Եռման ենք հասցնում, կրակն իջեցնում նվազագույնի ու թողնում եփվի 10-15 րոպե: Քաղցր բույրերի սիրահա՞ր եք: Ավելացնում եք մի քիչ վանիլ: Փշատերև բույսերի բույր հաղորդելու համար եղևնու կամ սոճու մի քանի ճյուղիկ ենք ավելացնում:

Թարմ թխվածքի բույր

Թխվածք թխել չգիտեք, բայց պաշտո՞ւմ եք նորաթուխ թխվածքի բույրը. տապակում տաքացնում եք շաքարը՝ խառնելով դարչին ու թեթևակի տապակում: Հիասքանչ ջերմ բույրը վայրկենապես կտարածվի տնով մեկ: Եթե դրա հետ զուգահեռ էլ սուրճ եփեք, կարելի կլինի իսկական վիեննական սրճարանի մթնոլորտ վայելել:

Նարնջե անուշահոտ կախազարդ

Մրգերի մեջ ցիտրուսները, թերևս, ամենացայտուն ու կայուն բույրն ունեն: Բավական է նարինջ կամ մանդարին մաքրել, որ անուշահոտ բույրը վայրկենապես տարածվի սենյակում: Նարնջե կամ մանդարինից անուշահոտ կախազարդը նաև որպես զարդարանք կծառայի: Կեղևում գնդասեղով  մի քանի անցք ենք բացում ու դրանցում տեղադրում չոր մեխակներ: Այնուհետև մի քանի կախազարդ դնում ենք գեղեցիկ սկահակի մեջ: Չմոռանանք նաև կիտրոնի ու լայմի մասին: Կեղևահանում ենք, ավելացնում մանրացրած կոճապղպեղ ու եռացրած ջուր:

Թեթև ցողիչ տեքստիլի համար

Տնային բուրավետիչ ստեղծենք, որը կթարմացնի ոչ միայն տան օդը, այլև շղարշանման գործվածքները, բազմոցի բարձիկները, անկողնու ծածկոցներն ու սրբիչները:

Ոչ մեծ շշի մեջ ջուր ենք լցնում ու ավելացնում մի քանի կաթիլ եթերայուղ: Հարմար է նարդոսի, բերգամոտի, հազրեվարդի, գիհու, նվենու, անանուխի կամ հերանիուսի յուղը: Կարևորը՝ չափից շատ չջանալ. յուղը մի փոքր է անհրաժեշտ՝ 150 մլ ջրին՝ 2-3 կաթիլ: Ցողիչն օգտագործելուց առաջ շիշը պետք է լավ թափահարել:

Վարունգ և ելակ

Առույգությո՞ւն եք որոնում կամ ցանկանում եք բարձրացնել ախորժա՞կը: Բավական է միայն մի քանի վարունգ կտրտել, սամիթի կամ մաղադանոսի ճյուղիկներ, թողնել ափսեում: Նույն հատկությունն ունի նաև հազրեվարդը, որի վրա կարելի է եռացրած ջուր լցնել: Իսկ ռոմանտիկ տրամադրություն ստեղծելու համար կարելի է բլենդերով հարել սառեցված ելակ կամ ազնվամորի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ