5 լավագույն ոճերը փոքր բնակարանների համար
Interier.am-ը ներկայացնում է այն հիմնական ոճերը, որոնց շնորհիվ փոքր բնակարաններին ընդարձակություն ու հարմարավետություն է հաղորդվում։
Ժամանակակից (քոնթեմփորարի) ոճ
Այս ոճով հարդարված ինտերիերի առավելություններն են՝ հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը, հասանելիությունը, այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ է փոքր բնակարանների համար։
Ըստ դիզայներների՝ սենյակը տեսողական առումով ընդարձակելու համար պետք է պատերն ու հատակը հարդարել միանման երանգներով։
- Սենյակների ձևավորումը պետք է լինի շատ պարզ ու կոկիկ։
- Տարածությունը կարելի է բաժանել գոտիների և այս հնարքի միջոցով խնայել տարածքը
- Պետք է օգտագործել համաչափ կոնստրուկցիաներ կամ ֆունկցիոնալ կահույք
- Որպեսզի ինտերիերը չլինի միապաղաղ դիզայներները խորհուրդ են տալիս կատարել շեշտադրումներ։ Չի կարելի ինտերիերը ծանրաբեռնել դեկորներով, փոխարենը կարելի է այն գեղեցկացնել որևէ խոշոր նկարով։
Սկանդինավյան ոճ
Սկանդինավյան ոճի թեթևությունը թույլ է տալիս այն կիրառելու փոքրիկ բնակարաններում։ Սկանդինավյան ոճին բնորոշ են պատերի ու հատակի բաց երանգները, ինչպես նաև մինիմալիստական ոճով պատրաստված կահույքը։
Լոֆթ ոճ
Այս ոճը հաճախ զուգորդվում է ստեղծագործական ազատության հետ։ Բետոնե պատեր, խողովակներ, աղյուսե շարվածք․ այն, ինչ դիզայներները փորձում են թաքցնել, լոֆթ-ում ի ցույց է դրվում։ Այս ոճի ինտերիերին բնորոշ են փոքր կահույքները։
Մինիմալիստական ոճ
Մինիմալիստական ոճը ևս փոքր բնակարաններին հարմար ոճ է և տեսողական առումով ընդարձակում է տարածությունը։ Ավելորդ շքեղությունների բացակայությունն ինտերիերում, բաց գույների նախընտրությունը բնակարանի հարդարման ու կահույքի համար թեթևություն են հաղորդում ինտերիերին։

Հայ-թեք
Եվս մեկ ոճ, որով շատ հանգիստ կարելի է հարդարել փոքր բնակարանները։ Հայ-թեքին բնորոշ են կահույքի, տեխնիկայի բազմաֆունկցիոնալությունը։ Բնորոշ նյութերից են մետաղը, պլաստիկան ու ապակին։ Լույսն ու քիչ քանակությամբ կահույքը ընդարձակում են տարածությունը։