5 տարածված սխալ՝ ցնցուղ տեղադրելիս

Ոչ մեծ սանհանգույցից գործունակ ու հարմար սենյակ ստանալը հեշտ կլինի, եթե լոգարանը փոխվի լոգախցիկի կամ լոգանկյան: Վերանորոգելիս գլխավորն այլոց սխալները չկրկնելն է: Այժմ այն մասին, թե ինչպես խուսափել այդ սխալներից:

  1. Չափազանց փոքր լոգախցիկ

    Լուծումը: Լոգախցիկի լավագույն չափս է համարվում 90×90սմ-ը: Եթե լոգարանի կառուցվածքը թույլ է տալիս, կարելի է և ուղղանկյուն դարձնել այն, օրինակ՝ 90×100:                                                              

  2. Ջուրխառնիչների վրա տնտեսելը

    Լավ լոգակայանը թանկ արժե. մեծ է էժանը գնելու գայթակղությունը: Հետևանքներից է ջրի ջերմաստիճանը վերահսկելու անհնարինությունը, փոքր ճնշումը: Լուծումը: Շեշտը դրեք ստուգված արտադրողների վրա: Ընտրեք առարկաներ, որոնք պատրաստված են ABS-պլաստիկից ու ծածկված են քրոմով, ենթակա չեն ժանգոտման ու լվացող միջոցների ազդեցությանը:

  3. Սայթաքուն հատակ

    Հատակ ընտրելիս չարժե խնայել՝ ընտրելով հարթը. այն վտանգավոր է: Լուծումը: Ընտրություն պետք է կանգ առնի հակասայթաքուն խորդուբորդ մակերևույթի վրա: Ստուգեք հատակը. այն պետք է բավականաչափ մեծ ծանրություն կարողանա պահել՝ ընդ որում՝ չծռվելով:                                                                                

  4. Լոգախցիկի ներսում հատակի բացակայությունը

    Լոգախցիկի ներսի հատակի տեղադրության մասին պետք է դեռ վերանորոգման փուլում մտածել, որպեսզի ամրացվեն պահող պտուտակներն ու գիպսաստվարաթղթե հատուկ խորշեր արվեն: Առանց պահպանման համակարգերի անհարմար կլինի. լոգանքի պարագաները պետք է իրենց տեղն ունենան: Լուծումը: Եթե անհանգստանում եք սալիկի ամբողջականության համար, ուշադրություն դարձրեք դարակներին ու գզրողներին, որոնք կարելի է ամրացնել լոգակայանքի պատին կամ դռան վրա:

  5. Կեռատիպ դռների տեղադրումը

    Կեռատիպ դռները ծուռ են բացվում ու հաճախ կոտրվում են: Լուծումը: Դրանց փոխարինումը անվավոր համակարգով. այն ավելի հուսալի է ու շահագործման համար հարմար: Լոգանկյուն գնելիս մի քանի անգամ բացեք ու փակեք դռները.կառույցը բավականին ամուր ու կայուն պետք է լինի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ