5 խորհուրդ գունավոր խոհանոց ունենալու համար

Նորաձև են ոչ միայն դասական ու վառ գույնի խոհանոցները, այլև դրանց անսպասելի համադրությունները: Գունային երանգով է պայմանավորված խոհանոցի ընդարձակությունն ու հարմարավետությունը:

Գույների համադրություն

Ամենապարզ տարբերակը սպիտակի և մուգ գույների համադրությունն է: Սովորաբար բաց գույնը օգտագործում են կահույքի վերին հատվածում, իսկ մուգ գույները՝ ստորին:

Գունավոր-խոհանոցի-5-օրինակ-1

Հանգիստ գույների համադրություն

Ընդամենը մեկ գունային երանգ ավելացնելու դեպքում կարելի է ստանալ կահույքի հետաքրքիր տարբերակ: Պարտադիր չէ, որպեսզի կահույքի վերին հատվածը լինի բաց գույնի: Եթե վախենում եք ինտերիերը ծանրաբեռնելուց, ապա օգտագործեք միևնույն գույնի տարբեր երանգներ՝ նախընտրությունը տալով պարզ ու ժամանակակից անփայլ մակերեսով կահույքներին:
Գունավոր-խոհանոցի-5-օրինակ-2

Վառ գույներ


Վառ գույները կարելի է համադրել բնական փայտի բաց երանգների հետ: Օրինակ՝ կահույքի մի փոքր հատվածը կարող է լինել վառ կանաչ: Պետք է հիշել, որ կապույտը, կանաչը, մանուշակագույնը կարելի է օգտագործել խոհանոցային կահույքի մեջ այն դեպքում, երբ խոհանոցն արևկող է:
Գունավոր-խոհանոցի-5-օրինակ-3

Կարմիր և սպիտակ գույների համադրություն

Հակադիր գույների համադրությամբ ևս կարելի է ստանալ գեղեցիկ կահույք: Օրինակ՝ կարմիրի ու սպիտակի համադրությունը. ճակատային մասը մի փոքր փայլ ունենալու դեպքում կահույքին կհաղորդի դեկորատիվ էֆեկտ: Այդ դեպքում անգամ ամենավառ գույները կարելի է մեղմացնել ու դարձնել աչքին հաճելի՝ համադրելով սպիտակի, մարմնագույնի հետ:
Գունավոր-խոհանոցի-5-օրինակ-4

Սպիտակի ու երկնագույնի համադրություն

Հետաքրքիր է նաև սպիտակի, երկնագույնի և որևէ այլ գույնի՝ օրինակ կանաչի համադրությունը: Գույների համադրություն կարելի է անել ոչ միայն միանման կառուցվածք ունեցող կահույքների, այլև ստանդարտ կահույքներ դեպքում:
Գունավոր-խոհանոցի-5-օրինակ-6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ