6 նոր ոճ ինտերիերում

Ինտերիերի դիզայնը փոխելու և այն ավելի ժամանակակից դարձնելու համար ընդամենը կարելի է ինտերիեր ներմուծել մի քանի իր:

Բազմոց
50-60-ական թվականներին նորաձև համարվող բազմոցները վերադարձել են ինտերիեր:
Նուրբ և կոկիկ մետաղյա կամ փայտյա ոտքերով բազմոցները գերիշխող դիրք են գրավում այսօրվա նորաձևության ոլորտում:
6-նոր-ոճ-ինտերիերում-2

Կանաչապատ անկյուն
Բույսերի առկայությունը բնակարանում նորություն չէ, սակայն այսօր այն լիարժեք դեր ունի ինտերիերի դիզայնում: Պատի կոմպոզիցիաները, ուղղահայաց փայտաձողերի վրա ամրացված կանաչապատ ամրակները գեղեցիկ են , իսկ բույսերը, ինչպես գիտենք, հանգստացնող դեր ունեն:
6-նոր-ոճ-ինտերիերում-3

Գունավոր սպասք
Այս տարի նորաձևությունը հնարավորություն է տալիս ճենապակյա իրերի սիրահարներին ինտերիերը լրացնել նմանատիպ աչք զարնող իրերով: Հետաքրքիր են հատկապես գունային համադրությունները: Կանաչը, կապույտը, վարդագույնն ու սևը յուրահատուկ տեսք են ստանում մոխրագույնի համադրությամբ: Իսկ մյուս գույները հեշտությամբ համադրվում են սպիտակի հետ:
6-նոր-ոճ-ինտերիերում-4

Բազկաթոռ-աթոռ
Նորաձևություն են մուտք գործել աթոռների նմանվող բազկաթոռներ, որոնք իրենց կառուցվածքով բավականին ցածր են: Երբեմն հնարավոր չէ հասկանալ՝ ինչ է մեր առջև դրված: Դրանք կարելի է օգտագործել նաև ոչ շատ մեծ բնակարաններում, ինչը մեծ առավելություն է:
6-նոր-ոճ-ինտերիերում-5

Բոհեմային ջահ
Ճոխ ու մեծ ջահերը բյուրեղապակյա տարրերով կրկին վերադարձել են ինտերիեր: Դրանք շատ լավ համադրվում են ժամանակակից ինտերիերին: Հատկապես յուրահատուկ համադրություն կարող են կազմել վերը թվարկված կահույքի տեսակների հետ:
6-նոր-ոճ-ինտերիերում-6

Բուխարի
Ինտերիերի դիզայնը լրացնող միջոցներից է բուխարին, որը ոչ միայն ապահովում է բնակարանի գեղեցկությունն, այլև տաքացնում է: Կան անուշաբույր բուխարիներ, որոնք լավ են անդրադառնում օրգանիզմի և տրամադրության վրա:
6-նոր-ոճ-ինտերիերում-7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ