Հատակի վերանորոգում. ագուցավոր տախտակի ամրացումը
Հատակի համար նախատեսված ագուցավոր տախտակներն ունեն ելուստ և ներս ընկած ագույց, որը հնարավորություն է տալիս ավելի արագ և ամուր հավաքել հատակը: Ագույցները կարող են լինել ինչպես երկու, այնպես էլ՝ բոլոր չորս կողմերից: Բացի դրանից, տախտակների հակառակ կողմում նախատեսված են թեքություններ, որոնք ապահովում են օդափոխությունը և կանխում հատակի տակից տախտակների փտումը:
Հատակի տախտակը երկար է ծառայում և գեղեցիկ տեսք ունի, հատկապես երբ այն ծածկում ենք լաքով, ներկով կամ խածատիչով: Նրա առավելություններից մեկն էլ էկոլոգիապես մաքրությունն է: Դուք երևի կգնահատեք փայտյա հատակի բարձր որակը, եթե տեսել եք Խրուշչովյան տների մաքուր փայտյա հատակները: Սովորական տախտակները ամրացումից հետո արագ չորանում են, դրանց միջև առաջանում են արանքներ և հատակը սկսում է ճռճռալ:
Ագուցավոր տախտակների տեսակները
Հատակի ագուցավոր տախտակները կարող են պատրաստված լինել մի քանի տեսակի փայտերից, որոնք ունեն տարբեր հատկություններ:
- Սոճու և եղևնու տախտակները փափուկ են, վատ են դիմանում խոնավությանը և էժանագին են: Պահանջում են պարտադիր լաքապատում:
- Ուռենու տախտակն ունի ավելի բարձր ամրություն, խոնավադիմացկուն է և գրեթե զերծ՝ միջատների ազդեցությունից: Այս փայտի տեսակը պարտադիր չէ ներկել լաքով, բայց լաքապատված այն նկատելիորեն երկար կդիմանա: Գեղեցիկ նախշեր և հագեցած գույն ունի: Թերությունը գինն է, 2-3 անգամ թանկ է քան նախորդ տարբերակը:
- Հացենու կամ կաղնու տախտակը ամուր է, ունի միջին խոնավադիմացկունություն: Թանկարժեք է, զգայուն է միջատների և սնկերի ազդեցության նկատմամբ:
Հիմքի (հենման) տափագերաններ
Հիմքի կոնստուկցիան (տապագերանների) պետք է ունենա հենման կետեր իրարից հիսուն սմ հեռավորության վրա: Տափագերանների միացման հատվածում նախատեսվում է ոչ պակաս, քան 2 սմ հեռավորություն:
Տափագերանների միջև տարածությունը պետք է լինի մոտ 60 սմ: Յուրաքանչյուր տապագերան պետք է ամրացվի պտուտակով: Եթե տախտակները շարվում են անկյունագծով (լայնակի), ապա տափագերանների հեռավորությունը փոքրացվում է: Օրինակ, տախտակները 45 աստիճան անկյան տակ շարելու դեպքում խորհուրդ է տրվում դրանք փռել իրարից 30սմ հեռավորության վրա:
Ուշադրություն: Փայտե հատակին լավ օդափոխություն է պետք, այդ պատճառով պետք չէ դրա տակ եղած դատարկությունը լցնել: Նաև չի կարելի տախտակների տակ տաք հատակ տեղադրել և էլեկտրական լարեր անցկացնել: Դա կարող է հանգեցնել հրդեհի և մակերեսի դեֆորմացման:
Հատակի տախտակների ամրացման ձևերը
Գոյություն ունի փայտե հատակի ամրացման երկու հիմնական ձև.
- 1. Բետոնի հիմքի կամ երեսասվաղի վրա,
- 2 .Տափագերանների վրա:
Հիմքը պետք է լինի ամուր, չոր և հարթ:
Տախտակների ամրացումը բետոնին կամ երեսասվաղին
Բետոնե հիմքի և փայտե հատակի միջև պետք է լինի ջրամեկուսիչ շերտ: Մեր դեպքում օգտագործվում է խոնավակայուն նրբատախտակ՝ ոչ պակաս, քան 18 մմ հաստությամբ: Նրբատախտակի կտորները փռվում են անկյունագծով` դեպի հաջորդիվ փռվելիք տախտակները: Նրբատախտակի կտորների միջև պետք է պահել 2-3 մմ հեռավորություն, իսկ պատի մոտ՝ 1.5-2 սմ: Նրբատախտակը բետոնին ամրացվում է խցաբութակ-մեխերի օգնությամբ, իսկ պտուտակների գլխիկները մի փոքր թաղվում են նրբատախտակի մեջ:
Ագուցավոր հատակի հավաքումը տափագերանների վրա
Հիմքին տախտակներն ամրացվում են փայտի համար նախատեսված 3×35-40 մմ պտուտակներով, 30-40 սմ քայլի վրա: Ագույցի կողմից 50 աստիճան անկյան տակ դրանք նախապես պետք է շաղափով ծակել: Փռելու ժամանակ պետք է միմյանց կիպ հագցնել, անհրաժեշտության դեպքում ձգել դրանք սեպերով: Ըստ տեխնոլոգիայի,սենյակի պարագծով, պետք է ճեղք թողնել ոչ պակաս, քան 2 սմ, որը հետո կծածկի շրիշակը: Կոմպեսացիայի համար թողնվող ճեղքի չափը կախված է տախտակների երկարությունից և ցույց է տրված աղյուսակում:
Խորհուրդ
Ագուցված հատակի մոնտաժից առաջ պետք է տախտակները 1-2 շաբաթ պահել այն շենքի ներսում, որտեղ պատրաստվում եք կատարել աշխատանքը: Այդ ընթացքում փայտի խոնավությունը օպտիմալ կդառնա և տախտակները, փռելուց հետո, չեն փոխի իրենց ձևը: Առաջին շարքը փռվում է ելուստով դեպի պատը՝ թողնելով անհրաժեշտ արանք: Առաջին և վերջին տախտակները պետք է ամբողջ պատի երկարության չափ լինեն: Ֆիքսացիայի համար, ուղիղ անկյան տակ ձգվում են պտուտակներով, իչպես ցույց է տրված սխեմայում:
Տախտակների հաջորդ չորս-հինգ շարքը փռվում է եզրերի համադրմամբ, առանց պտուտակների ամրացման: Միացումները պետք է լինեն առավելագույնս կիպ: Վերջին տախտակը պետք է ունենա շինության ամբողջ երկարությունը, ինչպես առաջինն էր՝ դարձյալ պատի հետ արանքի հաշվարկով: Կենտրոնական շարքերը կարելի է հավաքել կարճ տախտակներից, կցելով դրանք տափագերանների վրա, ընդ որում եզրերը պարտադիր պետք է գան տափագերանի կենտրոն: Հատման կետերը պետք է իրար հաջորդեն շախմատային ձևով:
Ավելի կիպ միացման համար դրանց հարվածում են մուրճով` տախտակի ամբողջ երկայնքով: Որպեսզի եզրերը չփչանան, օգտագործեք տախտակի կտոր, որն ունի փորակ:
Տախտակների ավելի կիպ սեղմման համար, դրանց դիմաց խփվում է ժամանակավոր մետաղական երկաթակապ կամ տափագերանի վրա ձգվում է պտուտակամամուլ: Դրանք օգտագործում են իբրև հենարան՝ սեպերը խրելու համար: Երկաթակապի և տախտակի միջև խփվում է երկու սեպ, որոնք կիպ սեղմում են տախտակները և ամրացնելու հնարավորություն տալիս:
Վերջին շարքն ամրացնելու համար, անհրաժեշտության դեպքում, կտրեք տախտակը պետք եղած լայնությամբ: Պատի և վերջին տախտակի միջև սեպ խրեք, որպեսզի այն կիպ ամրանա նախորդի հետ: Ձգելուց հետո սեպը կարելի է հանել:
Ագուցավոր տախտակները հատակի երեսպատման լավ տարբերակ են, որոնք փոխարինելու եկան արագ շարքից դուրս եկող սովորական տախտակներին: Փռման տեխնոլոգիան նման է կոնստրուկտորի հավաքմանը, դրա համար դուք ինքնուրույն մոնտաժելիս խնդիր չեք ունենա: Լաքով կամ խծատիչով պատված փայտե հատակը շատ գեղեցիկ տեսք ունի և այն կարելի է նույնիսկ թողնել իբրև հիմնական ծածկույթ: Եթե դուք ցանկանաք թարմացնել մակերեսը, կարելի է այն պարզապես ռանդահարթել և նորից ներկել: Այն դարձյալ նոր տեսք կունենա: