Ակցենտային պատ ինտերիերում

akcentayin-pat-interierum-1

Բնակարանը ձևավորելիս շատերը ցանկանում են յուրահատուկ ու յուրօրինակ ինտերիեր ստեղծել: Սակայն, ժամանակի ընթացքում նման ձևավորումը կարող է խանգարել բնականոն հանգիստ կյանքին և դյուրագրգռվածության կամ վատ ինքնազգացողության պատճառ հանդիսանալ:

Մշտապես վառ գույների և անսովոր իրերի կողքին գտնվել կարող են ոչ բոլորը: Այս դեպքում տեղին է ակցենտային պատի կիրառությունը:

Ակցենտային պատը բնակարանի այլ հատվածներից հստակորեն տարբերվում է իր գույնով, ֆակտուրայով և նախշով:
akcentayin-pat-interierum-2

Ակցենտային պատի միջոցով կարող եք սենյակն ավելի գունեղ, հետաքրքիր դարձնել, ինչպես նաև բաժանել տարբեր հատվածների: Բացի այդ, նման պատը կարող է դեպի իրեն սևեռել ուշադրությունը կամ՝ հակառակը շեղել ոչ ցանկալի իրերից կամ շինարարական թերություններից: Վերջինիս  միջոցով կարող եք համադրել տարբեր գույներն ու ոճերը:

akcentayin-pat-interierum-3

Եթե որոշել եք դեկորի նման տարր ավելացնել Ձեր ինտերիերում, ապա արժե իմանալ որոշ խորհուրդներ ու օրենքներ

Գունային գամմա

Գունային ակցենտը համարվում է պատը ձևավորելու առավել տարածված ու հասարակ միջոց: Վերջինիս համար մեզ բավական է միայն ներկել մի պատն ավելի մուգ երանգով կամ կոնտրաստ գույներով:

akcentayin-pat-interierum-4

Կոնտրաստային միատոն ֆոնին յուրահատուկ են դիտվում տրաֆարետների միջոցով արված տարատեսակ նախշերն ու զարդերը:

akcentayin-pat-interierum-24

Բացի պատերը ներկելուց, ակցենտ կարող եք հաղորդել պաստառների միջոցով: Կարևոր է ընտրել այնպիսի գույն, որը համահունչ կլինի մնացած պատերի հետ:

akcentayin-pat-interierum-5

Խորհուրդ չի տրվում օգտագործել երկուսից ավել գունային համադրություն, քանի որ շատ գույները կարող են խախտել ինտերիերի ներդաշնակությունը:

akcentayin-pat-interierum-6

Ակցենտային պանելի գույնը կարող է վերջնական լինել տարբեր աքսեսուարների շնորհիվ: Օրինակ, միատոն վառ երկնագույն պատը կարող է համաձուլել ինտերիերում առկա տարբեր երկնագույն տարրերը:

akcentayin-pat-interierum-7

Ակցենտային պատ ֆակտուրայով

Պատին առկա ռելիեֆային պատկերը կարող է սևեռել ուշադրությունը: Այստեղ որպես ակցենտ դիտվում է ոչ թե գույները, այլ նախշերը, որոնք կօգնեն թուլանալ ու հանգստանալ: Նման պատը տեղին է օգտագործել հյուրասենյակում կամ նախասրահում:

akcentayin-pat-interierum-8

Արհեստական քարի, կամ ծավալուն պաստառների տեսք ունեցող պատերի ակցենտը բնության շունչ է հաղորդում: Այսպես կարող եք զարդարել ճաշասենյակի, խոհանոցի ու հյուրասենյակի պատերը:

akcentayin-pat-interierum-9

Ապլիկացիան նույնպես հրաշալի միջոց է սևեռել մեր ուշադրությունը պատին:

akcentayin-pat-interierum-10

Ինտերիերին յուրահատուկ ռիթմ կարող է հաղորդել երկրաչափական պատկերներ ունեցող պանելը, որը կարող է ունենալ տարբեր երանգներ և շախմատային հերթականություն:

akcentayin-pat-interierum-11

Որտե՞ղ է ավելի ճիշտ օգտագործել ակցենտային պատ

Եթե ցանկանում եք բնակարանը գոտիավորել, ապա Ձեզ օգնության կգա ակցենտավորված պատը, որի օգնությամբ կարող եք առանձնացնել հյուրասենյակն ու ճաշասենյակը: Բացի այդ, պարտադիր չէ օգտագործել տարբեր ներկեր կամ ֆակտուրաներ: Բավական է միայն, պատերին փակցնել տարբեր աքսեսուարներ, նկարներ և հայելիներ:

akcentayin-pat-interierum-12

Երեխաների սենյակում ակցենտավորված պատի միջոցով կարող եք առանձնացնել հանգստի գոտին:

akcentayin-pat-interierum-14

Ննջասենյակն ամենահարմար տեղն է ակցենտավորված պատ ունենալու համար: Այնտեղ կարող եք փակցնել տարբեր գույնի պաստառ կամ տրաֆարետներով հնարք կատարել: Բացի այդ, բնական տեսք հաղորդելու համար կարող եք օգտագործել նաև մի քանի աքսեսուարներ՝ համապատասխան երանգով ու դետալներով:

akcentayin-pat-interierum-25

Շատ յուրահատուկ է դիտվում մահճակալի վերևում առկա փայտե պատը, որը հրաշալի համադրվում է քանթրի ոճով ձևավորված ինտերիերի հետ:

akcentayin-pat-interierum-26

Եթե պատը փայտով ակցենտավորելու հնարավորություն չունեք, կարող եք նույն ակցենտը հաղորդել մյուս պատերին աքսեսուարների տեսքով:

akcentayin-pat-interierum-13

Աշխատասենյակում կարող եք պատն ակցենտավորել համադրելով կահույքի հետ, որպես հումք ընդունել կաշին, աթոռների նյութը և այլն: Այստեղ հետաքրքիր կդիտվեն երկրաչափական պանելները:

akcentayin-pat-interierum-15

Խոհանոցում կոնտրոստային ակցենտավորված պատը միաժամանակ կարող է դարակների և այլ բաժանարարների գործառույթ կատարել:

akcentayin-pat-interierum-16

Երկու գույներով ձևավորված հյուրասենյակում ակցենտավորված պատը կարող է այդ գույները համաձուլող կենտրոն դառնալ:

akcentayin-pat-interierum-17

Սակայն, ցանկանում ենք անդրադառնալ երեխաների սենյակում առկա ակցենտավորված պատին: Պատը կարող է երեխաների ստեղծագործելու հրաշալի վայր դառնալ: Պատին ապլիկացիաներ անելը հրաշալի զբաղմունք է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար: Նկարը, որը ցանկանում եք պատին անել, կարող եք գնել ինչպես պատրաստի, այնպես էլ՝ ինքներդ նկարել: Դրանք կարող են թեմատիկ պատկերներ կամ ինքնակպչուն նկարներ լինել: Պատին փակցնելով տերևներ, ծաղիկներ ու ձյունիկներ,  երեխան ինքնուրույն կարող է ձևավորել իր սենյակի պատը և սովորել ստեղծել պաննո:

akcentayin-pat-interierum-18

Ամենից հաճախ երեխաների սենյակում ակցենտավորված պատը լինում է նկարների, թվերի, տառերի ու կենդանիների տեսքով:

akcentayin-pat-interierum-19

Կարող է լինել նաև պարզապես գծերի, նախշերի կամ զարդերի տեսքով: Երեխաները սիրում են գծերին նայել ու պատկերացնել լաբիրինթներ 🙂 Հիշեք նաև, որ գույները պետք է համահունչ լինեն ինտերիերի հետ:

akcentayin-pat-interierum-20

Կարող ենք հստակ ասել, որ ակցենտավորված պատը կարող է վիզուալ վերափոխել սենյակը:
akcentayin-pat-interierum-21

Սենյակը դարձնել ավելի ընդարձակ ու լուսավոր:

 akcentayin-pat-interierum-22

Շեշտադրել տարբեր դետալներ, աքսեսուրաներ ու նախշեր, որոնք օգտագործվել են տարածը ձևավորելու համար:

akcentayin-pat-interierum-23

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ