Ակրիլային գորգերի առավելություններն ու թերությունները

ակրիլային գորգեր 4

Պարբերաբար ինտերիերի դիզայնում  ի հայտ են  գալիս նոր տենդենցներ, որոնք բնակարանը դարձնում են առավել հարմարավետ ու գեղեցիկ։

Չնայած սրան՝ գորգերի պահանջարկն ինտերիերում դեռ շարունակում է մեծ մնալ, քանի որ ոչ միայն գեղեցիկ ու պրակտիկ են, այլև երկարաժամկետ դեկորներ են համարվում։ Այժմ նորաձև են ակրիլային գորգերը, որոնց առավելությունների ու թերությունների մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

 

Ակրիլային գորգերի առավելությունները

Ակրիլային սինթետիկ նրբաթելերից պատրաստված գորգերն ունեն որոշակի առավելություններ, որոնք են՝

  • Հակաալերգիկությունը, որը շատ հարմար է երեխաների ու ալերգիկների համար
  • Արքի են ընկնում թեթևությամբ
  • Կա նախշերի լայն ընտրանի, որը հնարավորություն է տալիս ընտրություն կատարելու ցանկացած ինտերիերին ու ճաշակին համապատասխան
  • Գորգի թելն իր գույնը կարողանում է երկար պահպանել նույնիսկ եթե երկար ժամանակ գտնվի արևի ուղիղ ճառագայթների տակ
  • Մեծ խնամք չեն պահանջում

ակրիլային գորգեր 3

Ակրիլային գորգերի թերությունները

  • Յուղի ու ներկող նյութերի հետքերը մտնում են թելերի մեջ, որոնք անմիջապես չհեռացնելու դեպքում դրանք դժվարությամբ կմաքրվեն։
  • Հատուկ քիմիական մշակման բացակայության դեպքում ակրիլային գորգերն էլեկտրանանում ու հեշատությամբ բոցավառվում են։
  • Լվանալուց հետո խավը կարող է վերանալ։
  • Պահպանման միջին ժամկետը կազմում է 5-6 տարի
  • Մեխանիկական ազդեցությունների՝ օրինակ կոշտ խոզանակով սրբելու դեպքում մնում են հետքեր, որոնք հնարավոր չի լինում վերացնել։

 

Ակրիլային գորգերը ժամանակ առ ժամանակ խնամելու կարիք են ունենում՝

Պետք է ամեն օր մաքրել փոշեծծիչով, փափուկ սպունգով ու մաքրող միջոցներով հեռացնել ավելորդ կեղտերը։

 

Այս քայլերին հետևելու դեպքում դրանք երկար ժամանակ կծառայեն ձեզ։

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ