Ակրիլային քարն ինտերիերում

Քչերը գիտեն՝ ինչ է կորիանը: Սակայն ակրիլե քարի մասին շատերն են լսել: Իրականում դրանք նույն նյութն են: Ահա կես դարից ավել է, ինչ արհեստական քարը լայնորեն կիրառվում է դիզայնում: Այս հոդվածում կներկայացնենք ՝ ինչ որակներ ու առավելություններ ունի արհեստական քարը, ինչպես նաև, թե ինչպես կարելի է այն կիրառել ինտերիերում:

Կորիանը որպես բնական քարի այլընտրանք՝ ի հայտ է եկել 50 տարի առաջ և իսկական սեսացիա է դարձել: Ակրիլե քարի օգտագործմամբ հնարավոր է դարձել տարբեր գույնի ու չափսի բացառիկ կոնստրուկցիաներ ու առարկաներ կառուցելը ու գլխավորն՝ առանց կարերի:

Ակրիլային քարի գլխավոր առավելությունները

Իր անկար կառուցվածքի շնորհիվ այս նյութը հաճախ է օգտագործվում խոհանոցի սեղանամակերեսներ պատրաստելու համար: Նացի այդ՝ ի տարբերություն բնական քարի՝ ակրիլայինը հեշտ է վերականգնել մեխանիկական վնասվածքների դեպում:

Արհեստական քարն ավելի դիմացկուն է աղտոտման, հեղուկի և քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչը նրան իդեալական է դարձնում խոհանոցի և լոգասենյակի դիզայնում կիրառելու համար: Լայն գունային ներկապնակը չի սահմանափակում դիզայներների դելորատիվ հնարավորությունները, իսկ էկոլոգիական անվտանգությունը վտանգի չի ենթարկում մարդու առողջությունը:

Երբ կարելի է ընտրել կորիանը

Ակրիլային քարը դժվար կարելի է էժան համարվել: Ու այդ դեպքում հարց է ծագում. եթե այն նույքան թանկ արժե, որքան բնական քարը, ինչո՞ւ նախապատությունը չտալ բնականին: Պատասխանը կարելի է փնտրել ամեն մի առանձին դեպքի համար՝ հիմնվելով սեփական նախընտրությունների վրա: Եթե, օրինակ, ցանկանում եք յուրատեսակ ձևի կամ երանգի առարկա ստանալ, դա, միանշանակ, կորիանը կլինի:

Կիրառությունը

Կորիանի կիրառությունը շատ լայն է: Դա և՛ բարի կահույքն է, և՛ ընդունարանի կայանքը, և՛ տան կահույքը:, և՛ պատի պանելները, և՛ հատակի ու բեմի երեսպատման նյութերը: Սակայն ակրիլային քարից ստացվող ամենատարածված իրը սենյակների, լոգասենյակի, խոհանոցի սեղաածածկերն են, լվացարանները, լոգասենյակի կրկնատակերը և արհեստական քարից լուսամուտագոգերը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ