Օրիգինալ աքսեսուարներ լոգասենյակի համար
Ցանկացած լոգասենյակում կարելի է գտնել օճառաման, զուգարան մաքրելու խոզանակ, ատամի խոզանակների բաժակ և հեղուկ օճառի սրվակ, սակայն դիզայներները մշտապես ձգտում են զարդարել մեր կյանքը՝ աքսեսուարներ մշակելով տան յուրաքանչյուր անկյան համար: Քանի որ լոգասենյակում բավարար տեղ չկա դեկորատիվ տարրերի համար, ուստի հարկավոր է նախապատվությունը տալ ֆունկցիոնալության և գեղեցկության համադրությանը 🙂
Ներկայացված ընտրանիում կխոսենք լոգասենյակի ամենաօրիգինալ աքսեսուարների մասին:
Կենցաղային նույնիսկ ամենապարզունակ ու աննշան իրերը դիզայներների ձեռքում վերածվում են ինտերիերի հետաքրքիր տարրերի ու աչք են շոյում, նույնիսկ եթե խոսքը զուգարանի թղթի բռնիչների մասին է:
Առանձին դրված պահարանիկ՝ սանհանգույցի բոլոր անհրաժեշտ պիտույքներով. զուգարանի թղթի բռնիչ, խոզանակի տեղ և բուրավետ նյութերի դարակ
Բամբակյա ձողիկների տուփիկը կօգնի կարգուկանոն հաստատել ու կդառնա լոգասենյակի դեկորի ինքնատիպ աքսեսուար:

Բռնիչն ամուր բռնել է սպունգը՝ ապահովելով դրա մաքրությունն ու չորությունը: Այս աքսեսուրը կարող է օգտագործվել նաև խոհանոցում 🙂

Սպիտակեղենի ստանդարտ ծալովի չորանոցներից բացի առաջարկվում են օրիգինալ շինվածքներ, իսկ ահա կեղտոտ սպիտակեղենի համար նախատեսված պարկիկներ կարող եք կարել նաև ինքնուրույն՝ օգտվելով արհեստավարժ դիզայներների գաղափարներից:
Լոգասենյակը ձևավորելիս հիշե՛ք, որ դա նույնպես տան մի մասն է, ինչպես խոհանոցը կամ ննջարանը, և այդ իսկ պատճառով լոգարանի կարգուկանոնին ու հարմարավետությանը նույնպես պետք է լուրջ վերաբերվել:
