Ալոե

Ալոեն կամ հալվեն պատկանում է  թաղաղուազգիների ընտանիքի խոտաբույսերի, ծառերի ու լիանաների ցեղին և ունի բազմաթիվ տեսակներ։
Ալոեի օգտակարությունը հայտնի է բոլորին։ Այնպես որ սա ամենացանկալի բույսերից է, որ պարտադիր պետք է լինի յուրաքանչյուրի տանը։

ալոե

  • Տերևներ – ալոեի տերևները երկար են, եռանկյունաձև, ծայրերը հարթ են կամ ատամնավոր։ Պարունակում են վիտամիններ և այլ օգտակար նյութեր։
  • Ծաղիկներ –  ալոեի ծաղիկները ծաղկում են ամռանը, խողովակաձև են, լինում են կանաչ, դեղին, նարնջագույն կամ կարմիր։
  • Վայրը – ալոեն կարելի է դնել պայծառ, բայց ոչ այրող արևի տակ։
  • Ինչպես ջրել – ալոեն աճի ընթացքում ջրում են շաբաթական մեկ անգամ, իսկ ձմռանը՝ ամսական 1-2 անգամ։
  • Օդի խոնավությունը ցածր է։
  • Պարարտանյութ կարելի է տալ աճի ընթացքում 3-4 անգամ։
  • Ալոեի բազմացումը տեղի է ունենում սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։
  • Ալոեի չափերը – 10-50 սմ սովորական սենյակային ալոեի համար և հասնում է մինչև 2 մ ալոեի որոշ տեսակների համար։
  • Տարիքը – ալոեն ապրում է 5-20 տարի ծաղկամանի մեջ՝ տան պայմաններում։
  • Վնասատուները –  վահանամիջատներ (щитовки)։
  • Խնամք – եթե բույսը դրսում է, ապա ջրելիս ուշադիր եղեք, որպեսզի ջուրը չկուտակվի կենտրոնում։
  • Եթե ալոեի տերևները կարմրում են, նշանակում է ալոեն խոնավության ու պարարտանյութի կարիք ունի։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ