Ալյումինե մարտկոցների տեսակներն ու առավելությունները

ալյումինե մարտկոցներ

Տաքացուցիչները ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է իմանալ, որ ալյումինե մարտկոցների առանձին տեսակները տարբերվում են իրենց դիզայնով, սեկցիաների քանակով ու կառուցվածքով:
Ալյումինե մարտկոցներն առանձնանում են իրենց փոքր չափերով ու թեթևությամբ, գեղեցիկ տեսքով, հատուկ կարգավորիչների օգնությամբ կարգավորումներ անելու հնարավորությամբ, մեծ տրամագծով խողովակների առկայությամբ, ինչը թույլ չի տալիս, որպեսզի խողովակները խցանվեն: Ալյումինե մարտկոցներն, ի տարբերություն չուգունե մարտկոցների, թույլ են տալիս նաև հզորացնելու ջերմությունը՝ տեղադրելով լրացուցիչ սեկցիաներ:
Բացի վերը նշված առավելություններից, ալյումինե ռադիատորներն ունեն նաև թերություններ, որոնք են՝ քայքայիչ պրոցեսները, ժամանակ առ ժամանակ օդը հեռացնելը, ալյումինե մարտկոցների ու պաղպատե կամ պղնձե խողովակների սխալ համադրությունը, ինչի հետևանքով ծայրակցատեղերում առաջանում են էլեկտրոքիմիական քայքայումներ: Սակայն արտադրողների մեծամասնությունը կիրառում է այնպիսի ալյումինե ձուլվածքներ, որոնք կրճատում են քայքայվելու հավանականությունը:
ալյումինե մարտկոցներ

Ալյումինե մարտկոցների տեսակները

Լիթիումով մարտկոցներ
Այս մարտկոցները լինում են բազմատեսակ: Դրանք առանձնանում են իրենց չափազանց հարթ մակերեսով, լավ ջերմահաղորդականությամբ՝ շնորհիվ ներքին շերտերի, սեկցիաներ ավելացնելու կամ պակասեցնելու հնարավորությամբ:
Լիթիումի տեխնոլոգիայով պատրաստված մարտկոցները ստեղծվում են սիլիցիումի ձուլվածքով, ինչն ապահովում է մարտկոցների ամրությունն ու թույլ չի տալիս ջերմահաղորդականության կորուստ:
ալյումինե մարտկոցներ

Կան նաև այնպիսի մարտկոցներ, որոնք կառուցվում են հատուկ մեխանիզմով՝ ստեղծվում են երկու առանձին հատվածներ, ապա կցվում են իրար: Այսպիսի մարտկոցների առավելություններն են ոչ շատ մեծ կշիռն ու չափերը, արագ տաքացումը, գեղեցիկ տեսքը, ոչ շատ բարձր արժեքն ու տնտեսումը, ծայրակցումների բացակայությունը:

ալյումինե մարտկոցներ

Բոլոր ալյումինե մարտկոցները կարող են երկար ծառայել, եթե բնակարանին համապատասխան ընտրություն կատարեք:
Ընտրեք ձեզ հայտնի մակնիշների մարտկոցներ, նախապատվությունը մի տվեք չափազանց թեթեև մարտկոցներին, քանի որ վերջինները կարող են որակյալ չլինել:
ալյումինե մարտկոցներ

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ