Ամանորյա դեկորներ
2018 թվականը դեղին շան տարի է, հետևաբար դեկորներում շեշտը պետք է դնել դեղինի, նարնջագույնի, շագանակագույնի, ոսկեգույնի ու դրա երանգների վրա: Այս տարի պետք է մոռանալ կարմիրի մասին, քանի որ այն կրակն է խորհրդանշում, իսկ շունը, ինչպես գիտենք, չի սիրում այդ գույնը:Սակայն մուգ կարմիրը կարելի է օգտագործել:
2018 թվականի ամանորյա ձևավորումը պետք է առանձնանա բնականությամբ: Կարելի է օգտագործել կոներ, ճյուղեր, ծաղկային կոմպոզիցիաներ և մոմեր, որոնց շնորհիվ տոնը դառնում է կատարյալ:
Եթե սեփական ձեռքերով չեք կարող պատրաստել, ապա ինտերիերի ձևավորումը կարող եք լրացնել փոքրիկ դեկորներով:
Նոր Տարին ամենահարմար ժամանակաշրջանն է ինտերիերը փոխելու և թարմություն մտցնելու համար: Օրինակ՝ կարելի է ընտրել ամանորյա պատկերներով ծածկոցներ, բարձեր, սփռոցներ և այլն:
Նոր տարին նույնականացվում է հրաշագործության հետ, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է անել տոնը հիշարժան դարձնելու համար:
Մոմերը տոնական մթնոլորտ ստեղծելու ամենակարևոր բաղադրիչն են: Կրակը հանգստացնող նշանակություն ունի և ստեղծում է ջերմ, հարմարավետ, առեղծվածային ու հեքիաթային մթնոլորտ:
Մի վախեցեք փորձարկումներից ու երևակայությունը գործի դնելուց, ստեղծագործեք՝ օգտագործելով ապակե տարաներ, կոներ, ճյուղեր, ժանյակներ և այլն:
Նախօրոք մտածեք, թե ինչպես եք ցանկանում դիմավորել Նոր տարին, դարձեք հրաշագործներ ու սկիզբ դրեք հրաշքներով ու դրական զգացողություններով նոր տարվան: