Պատրաստում ենք ամանորյա խաղալիքներ
Ամանորը մեծ սպասումներով ենք դիմավորում բոլորս։ Եթե դեռ չգիտեք՝ ինչ եք նվիրելու Ձեր հարազատներին, որպեսզի լինի չկրկնվող ու հիշարժան, ապա լավագույն տարբերակը ձեռքի աշխատանքներն են։
Մեզ անհրաժեշետ է՝
• Սոսինձ
• Կարտոն
• Պարկացու կտոր
• Ժապավեն
• Հատիկավոր պղպեղ
• Սինտեպոն
Նախ և առաջ կարտոնի վրա նկարում ենք թռչունի մարմինն ու թևերը։
Մկրատի օգնությամբ կտրում ենք թղթե ձևանմուշը։
Ստացվում է ահա այսպիսի թռչուն։
Մեր հաջորդ քայլը պարկացու կտորից նույնանման թռչուն ստանալն է։
Մեզ հարկավոր է երկու մարմին մուգ կտորից և մեկ թև՝ ավելի բաց գույնի կտորից։
Սոսնձում ենք մարմնի երկու հատվածները և վերևում մի փոքր անցք ենք թողնում, որպեսզի լցնենք սիտեպոնը։ Ամրացնում ենք թռչունի թևը։
Լցնում ենք սինտեպոնն ու ժապավենը սոսնձում։
Ժապավենը զարդարում ենք փայտե ուլունքով։