Ամառանոցի ջեռուցում

amaranoci-jerucum-1

Ամառանոցը ջեռուցելու ամենաէժան տարբերակը գազով ջեռուցումն է: Բայց այժմ ջեռուցման շատ համակարգեր և ջերմամեկուսիչ նյութեր կան, որոնց շնորհիվ էլեկտրաէներգիան հնարավոր է էականորեն տնտեսել:

Եվ այսպես, կխոսենք ջեռուցման այլընտրանքային տարբերակների մասին, օրինակ դրանցից մեկը ինֆրակարմիր ջեռուցման համակարգն է՝ տաքացվող ինֆրակարմիր պանելների կամ թաղանթի տեսքով: Պանելները ամրացնում են առաստաղին, իսկ թաղանթը փռում եհն հատակին կամ պատերին: Այս համակարգի առավելությունն այն է, որ խողովակների և կաթսայի կարիք չկա, տաքությունը փոխանցվում է ինֆրակարմիր ճառագայթման միջոցով, որը ոչ թե օդն է տաքացնում, այլ կահույքը, պատերը, սպասքը, ինչպես նաև մարդկանց: Այս համակարգի շնորհիվ օդը չի չորանում:
Մյուս տարբերակը օդային ջեռուցման համակարգն է: Այն անվտանգ է, արագ է ջեռուցում և տնտեսող է: Այսպիսի սկզբունքով է աշխատում. տաքացվում է, ոչ թե ջուրը այլ օդը, որը օդափոխիչով խողովակների մեջ է մտնում և հատակի օդափոխման անցքերով դուրս է գալիս: Համակարգն ունի նաև ֆիլտրներ, որոնք օդը փոշուց մաքրում են:

amaranoci-jerucum-3

Ներկայացնում ենք ևս մեկ միջոց՝ արևային մարտկոցները: Արևային մարտկոցները բավական թանկ արժեն, բայց եթե հնարավորություն ունեք, լավ կլինի տեղադրեք, քանի որ հետո ջեռուցման համար գումարներ չեք վճարելու, տունը ջեռուցվելու է արևի էներգիայով:
Բացի այդ, կարող եք ջեռուցման ծախսերը կրճատել՝ ջերմամեկուսիչ նյութերի օգնությամբ, օրինակ, ապակեբամբակով կամ հանքային բամբակով և այլն:Ջերմամեկուսիչները ոչ միայն ջեռուցման ծախսերն են կրճատում, այլև տունը կորոզիայից և խոնավությունից պաշտպանում են:
Ինչ համակարգ էլ, որ ընտրեք, ամեն դեպքում որոշակի ծախսերի առջև եք կանգնելու:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ