Ամառային խոհանոց

amarayin-xohanoc-4

Ամռանը, երբ շոգ է և լավ եղանակ է, բոլորը ձգտում են քաղաքից դուրս գնալ և ամառանոցում հանգստանալ: Ամառանոցում դուրսը նստելու համար, ծածկ է հարկավոր: Եվ այդտեղ լավագույն լուծումը ամառային խոհանոցն է: Ամառային խոհանոցը սովորաբար պատրաստում են փայտից, ծածկով, առանց ծածկի կամ համակցված: Սովորաբար պատրաստում են պրոֆիլացված չորսուներից, քանի որ շատ ամուր կոնստրուկցիա է ստացվում, գինն էլ հարմար է:

Ամառային խոհանոցի բաց տեսակը ըստ էության մեծ տաղավար է, որտեղ կարելի է տեղավորել գազօջախը, սեղանը և այն ինչ հարմար եք գտնում: Այս տարբերակը խնդրահարույց է այն առումով, որ բաց խոհանոցում ամանների պահարան դժվար է ստեղծել, բացի այդ սառը եղանակին երկար դուրսը հնարավոր չէ մնալ: Բաց խոհանոցում ցանկացած դիզայն կարելի է ստանալ, և քանի որ, այստեղ պատեր չկան, ծախսն էլ ավելի քիչ կլինի: Դա պարզապես տանը կից կառույց կարող է լինել:

amarayin-xohanoc-1

Ամառային փակ խոհանոցը, ըստ էության առանձին կառույց է պատուհաններով, դռնով և տանիքով: այսպիսի խոհանոցում հարմար է լինել տարվա բոլոր եղանակներին: Այդտեղ կարելի է պահարաններ կառուցել և ողջ սպասքն ու անհրաժեշտ սարքավորումները պահել: Թերություններից է այն, որ տարածքը սահմանափակ է, իսկ ամռանն այդտեղ շոգ կլինի: Այս տարբերակը շատ ավելի թանկ է, քանի որ առանձին շենք է:

amarayin-xohanoc-2

Ամառային խոհանոցի համակցված տարբերակն ավելի օպտիմալ է, թե բոլոր պարամետրերի և թե որակ և գին հարաբերակցության տեսանկյունից: Դա իրենից փակ տարածք է ներկայացնում, որին կից բաց տարածք է, որտեղ սեղանն են դնում: Այդպիսով, հյուրերը կարող են մաքուր օդ շնչել, իսկ տանտիրուհին ներսում ճաշի պատրաստություն տեսնի: Այդպես հաճելին ու հարմարավետությունը մեկ տեղում կլինեն:

amarayin-xohanoc-3

Այս տարբերակներից որևիցե մեկն ընտրելիս պետք է հաշվի առնել, թե տարվա որ եղանակին եք օգտվելու խոհանոցից, որքան հյուրեր եք ընդունելու և ինչ եք պատրաստելու այնտեղ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ