5 ամենավտանգավոր բույսերը

ծաղիկներ 1

Interier.am-ն առաջարկում է ծանոթանալ արտաքնապես անվտանգ ու գեղեցիկ, բայց իրականում մարդու առողջության ու կյանքի համար վտանգավոր բույսերին։

Թմբրախոտ (Дурман)

Պատահական չէ, որ մորմազգիների ընտանիքին պատկանող այս բույսն անվանում են լուսնային ծաղիկ։ Երեկոյան բացվող սպիտակ խոշոր ծաղիկներն առանձնահատուկ գեղեցիկ են։
Թմբրախոտը թունավոր բույս է, որում պարունակվող նյութերն օգտագործվում են դեղագործության մեջ, բայց կարող են առաջացնել հալյուցինացիաներ ու օրգանիզմի թունավորում։
Թմբրախոտից թունավորվելու առաջին իսկ ախտանշանների դեպքում (ոչ հստակ խոսք, գալարումներ, տեսողության խանգարում և այլն) պետք է անհապաղ դիմել բժշկին։

ծաղիկներ 2

Տզկանեփ (Клещевина)

Զարմանալի է, բայց սա ամենատարածված բույսերից է, որոնք հաճախ են հանդիպում այգիներում, բայց չափազանց վտանգավոր են։ Նախքան այս բույսն աճեցնելը, պետք է շատ լավ մտածել հատկապես եթե ունեք փոքրիկներ։ Այս բույսի պտուղները պարունակում են գերշակի թույն, որն ախտահարում է երիկամների ու լյարդի և այլ օրգանների հյուսվածքները։

ծաղիկներ 3

Մատնոցուկ (Наперстянка)

Չնայած իր գրավիչ տեսքին՝ այս բույսի ամենագլխավոր թերությունը համարվում է գլիկոզիդների պարունակությունը։ Դրանք օրգանիզմում հայտնվելով՝ մեծ վնաս են հասցնում սրտամկանին։

ծաղիկներ 4

Ձնծաղիկ

Ինչպես հովտաշուշանները, ձնծաղիկները ամենաերկար սպասված գարնանային ծաղիկները։ Բայց ի տարբերություն հովտաշուշանների՝ ձնծաղիկները գրանցված են Կարմիր գրքում։
Չի կարելի նույնիսկ մեկ անգամ փորձել այս ծաղկի սերմերը, քանի որ հետևանքները կարող են շատ վատ լինել (փսխում, երիկամների ախտահարում):

ծաղիկներ 5

Ընձախոտ (Аконит)

Ընձախոտի մուգ կապույտ ու մանուշակագույն երանգները շատ գեղեցիկ են ու գրավիչ։ Բայց միակ անվտանգ մասը ցողունն է։ Վնասակար ալկալիները մաշկին հպվելուն պես բորբոքում են առաջացնում, իսկ օրգանիզմում հայտնվելով՝ ախտահարում է նյարդային համակարգը, թոքերը, սիրտն ու նույնիսկ հասցնում կաթվածի։

ծաղիկներ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ