Ամպ-լամպ` մեր ձեռքերով

Սովորական գծագրաթղթից հնարավոր է ամպի ձև ունեցող յուրատեսակ լուսամփոփ ստանալ

  

Մեզ անհրաժեշտ կլինի

  • ճարտարապետական գծագրաթուղթ (калька)
  • մկրատ կամ կտրող կարկին
  • սոսինձ էմուլսիա
  • հավասարակող եռանկյան տեսքով տրաֆարետ
  • լամպ` իր կոթառով

Գծագրաթղթից կտրում ենք նույնանման շրջաններ: Կարելի է մկրատով կտրել, բայց ավելի կոկիկ կստացվի կտրող կարկինով: Շրջանների տրամագիծը` 6 սմ: Դրանցից շատ կտրել:

Նախշակաղապարի օգնությամբ կորացնում ենք շրջանակների ծայրերը: Երեք ծայրը կորացնում ենք այնպես, որ հավասարակող եռանկյուն ստացվի: Արդյունքում ունիվերսալ մոդուլ կստացվի, որից հնարավոր կլինի ցանկացած ֆորմա կազմել:

Մոդուլները միավորում ենք ժապավենների ու գնդի հատվածների տեսքով, որոնց վրա էմուլսիա սոսինձ ենք քսում: Կարևոր է, որ սոսինձը որակյալ լինի, խիտ ու բծեր չթողնի: Եթե բոլոր դետալների գագաթները միավորենք, գնդի հատվածներ կստացվի: Կարելի է նաև այլ կերպ միավորել դրանք. այդ դեպքում ժապավեն կստացվի:

   

Գնդի ժապավեններից ու հատվածներից ապագա լուսամփոփի համար նախապատրաստություններ ենք անում: Ժապավեններից կարելի է ցիլինդր հավաքել, իսկ հետո ցիլինդրները միացնել գնդի հատվածներին:

Հավաքում ենք լուսամփոփի նախապատրաստական մասերը:

Լուսամփոփի ներսում լամպ ենք տեղադրում: Միայն հարկ է հաշվի առնել, որ լամպը չպետք է տաքացող լինի, դրա համար օգտագործում են լուսային դիոդներ կամ էլեկտրախնայող լամպեր: Անցքը, որի միջոցով անց ենք կացնում լամպը, սոսնձում ենք էմուլսիայով:

Ահա և վերջ: Պատրաստ է: Ժամանակն է զարմացնելու:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ