Անգլիական ոճի ինտերիերին բնորոշ պաստառներ

angliakan-pastarner

Անգլիական ոճի ինտերիերը սիրված է ամբողջ աշխարհում, հետևաբար սիրված են նաև այդ ոճին բնորոշ պաստառները, որոնք այսօր դասական են դարձել 🙂

angliakan-pastarner

Անգլիական արտադրության պաստառների շնորհիվ մենք նույնպես կարող ենք ունենալ նմանատիպ ինտերիեր:

Գեորգիանյան ոճի պաստառներ

Սա ընդգրկում է Գեորգ թագավորների գահակալության տարիները (1714 –1830 թթ.): Այս ոճում կլասիցիզմի խստությունն ու համաչափությունը միահյուսվել են ռոկոկոյի հետ: Անգլիական արիստոկրատիայի տների պատերին հայտնվեցին դասական զարդանախշեր՝ հունական ոլորանախշեր, արմավազարդեր, ժանեզարդեր, շղթաներ: Դեկորում սկսվեցին սիրվել արևելյան ծագում ունեցող տարրերը, մասնավորապես միջնադարյան չինական մոտիվները 🙂

Ավելի ուշ դրանց միացան բամբուկի ցողունները, որոնք դարձան Գեորգ 4-րդի պատվերով Բրայտոնում կառուցված թագավորական տաղավարի դեկորի հիմնական մոտիվը: Այդ նույն տաղավարի մեկ ուրիշ մոտիվ էր վիշապը: Միևնույն ժամանակ անգլիական ինտերիերում ի հայտ եկան ծաղկանկարներ՝ թռչուններով կամ թռչնավանդակներով, նաև չինական այգիների պատկերներով:

angliakan-pastarner

Վիկտորիանական ոճի պաստառներ

Ոճն անվանվել է Վիկտորիա թագուհու պատվին (1837-1901թթ.): Այդ շրջանում տարածված էր պատմական ոճերի վերակառուցումը նեոգոթական ոճով: Այստեղ նույնպես կար արևելյան ոճի ազդեցությունը, քանի որ Հնդկաստանն այդ ժամանակ մտավ Բրիտանիայի կազմի մեջ: Պալատների ու արիստոկրատական առանձնատների պատերն սկսեցին հարդարվել մետաքսյա գործվածքներով ու ծաղկանախշերով, նռնանախշերով ու անանաս հիշեցնող նկարներով:

angliakan-pastarner

Գոթական ոճով տարված գործիչներն իրենք սկսեցին ստեղծել հիանալի բուսական նախշեր, որոնք պահպանվել են մինչ օրս:

angliakan-pastarner

Թագավորական իշխանության խորհրդանիշով պաստառներ

Շուշանները, Թյուդորների վարդը, տատասկափուշը, երեքնուկն ու թագը հանդիպում են անգլիական արտադրության ժամանակակից պաստառների վրա՝ զարդանախշերի տեսքով, իսկ նախկինում այդ խորհրդանիշերը կարելի էր օգտագործել բացառապես միապետական ինտերիերում:

angliakan-pastarner

Վանդակներով ու զոլերով պաստառներ

Եվս մեկ ժամանակավրեպ թեմա: Գեորգիանյան դարաշրջանի դասական ինտերիերում հայտնված զոլերը հասել են մինչև մեր օրերը: Դրանք եղել և մնում են աշխատասենյակի կամ գրադարանի հարդարման հիմնական մոտիվներից, և սովորաբար, օգտագործվում են զուսպ գույների զոլեր: Իսկ առողջարանային քոթեջների համար, ընդհակառակը, ավանդաբար ընդունված են բաց գույները կամ հակադրությունները, ասենք՝ կարմիրը կամ կապույտը սպիտակի հետ: Ժամանակակից դիզայներները զոլերի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են՝ սեփական հայեցողությամբ պաստառներ են ձևավորում տարբեր գույների ու չափսերի զոլերով:

Նույնը վերաբերում է նաև վանդականախշին: Շոտլանդական խորհրդանիշը սկզբում միայն հաստ բրդյա գործվածքի վրա էր հանդիպում: Ժամանակի ընթացքում վանդականախշի կիրառումն ընդլայնվեց, և այժմ այն բրիտանական ինտերիերիային ավանդույթների անբաժան մասն է:

Ծաղիկներով պաստառներ

Անգլիական ինտերիերում ծաղիկների թեման անսպառ է: Բրիտանացիներն այգեգործություն շատ են սիրում, և զարմանալի չէ, որ բոլոր ժամանակներում ու դարաշրջաններում անգլիական ինտերիերի պատերին հայտնվում էին այս կամ այն տեսակի ծաղիկներ՝ նռնենու կամ սակուրայի, վարդեր կամ քաջվարդեր, հասարակ կակաչ կամ գնարբուկ:

Բազմազան էին նաև ծաղիկների պատկերման եղանակները՝ ուրվագծային զարդանախշից մինչև իրական նկարներ: Դրանք լինում էին խոշոր կամ մանրանկար, փնջերով կամ առանձին, շարքերով կամ վանդակավոր դասավորությամբ, մուգ կամ բաց ֆոնի վրա:

angliakan-pastarner

Այսօր ինտերիեր ձևավորելիս կարելի է ընտրել ամենատարբեր բուսական նախշերով պաստառներ ու չմտահոգվել, թե դա լոկ կանացի մոտիվ է: Նկարի ու գույնի ճիշտ ընտրության դեպքում բուսական նախշերով պաստառները շատ լավ կսազեն նաև տղամարդկանց սենյակներին կամ աշխատասենյակներին 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ