Անգլիական ոճն ինտերիերում. հյուրասենյակ և ննջասենյակ

angliakan-voch@-interierum-14

Մեզանից շատերն անգլիական ոճի ինտերիերը այսպես են պատկերացնում. կիսախավարոտ սենյակ՝ փայտե խիստ կահույքով:

Ինչ խոսք անգլիական ոճն արտահայտում է ագլիացիների բնավորությունն ու սովորույթները, օրինակ այն, որ թեյը պետք է ուղիղ ժամը հինգին խմել, բայց այդ ոճով հնարավոր է շատ հարմարավետ ընտանեկան ինտերիեր ստեղծել՝ ընտանեկան ավանդույթներով և հիշողություններով: Երկու բնակարանների ինտերիերի օրինակով կպատմենք Ձեզ, թե ինչպես կարելի է ագլիական ոճով ինտերիեր ստանալ:

Հյուրասենյակ

Անգլիական ոճով հյուրասենյակը հարմար է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն մեծ գրադարան և ճենապակյա հավաքածու:

angliakan-voch@-interierum-1

Անգլիական ոճով հյուրասենյակները պետք է լինեն հարմարավետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեծ փափուկ բազմոց, որի վրա գույնզգույն բարձեր են, մի քանի բազկաթոռ, որոնցից մեկի վրա վանդակավոր ծածկոցաշալ է և բուխարի:

angliakan-voch@-interierum-2

Կարող եք էլեկտրական բուխարի վերցնել: Եթե նկատել եք, անգլիական ոճով սենյակները կարծես կիսախավարի մեջ լինեն, մռայլ են, ինչն էլ պայմանավորված է մուգ երանգի պաստառներով և ծանր վարագույրներով: Բնական է, պետք չէ սենյակը մռայլ տոների մեջ հարդարել, բայց այն պետք է հարմարավետ երեկոների միջավայր ստեղծի:

Հատակին կարող եք փափուկ գունագեղ գորգ փռել, որը ոնտնաձայները խլացնելով, կջերմացնի  սենյակը: Հարմար են աբստրակտ նկարներով կամ վանդակավոր գորգերը:

angliakan-voch@-interierum-3

Անգլիական հյուրասենյակի ևս մեկ անքաքտելի մաս է գրադարանը: Եթե գրադարան, որպես այդպիսին չունեք, կարող եք գրադարակ տեղադրել, կամ գրքերը սեղանիկի վրա շարել: Հյուրասենյակը ձևավորելիս, չմոռանաք դեկորատիվ տարրերի մասին, որոնք կարող են լինել արձանիկների, ոչ մեծ լուսամփոփների, լուսանկարներով շրջանակների, թելերով զամբյուղների տեսքով:

angliakan-voch@-interierum-6

Անգլիական ոճում կենտրոնական լուսավորություն չի նախատեսվում, այնպես որ լավ կլինի ուշադրությունը շեղել փոքր լուսամփոփների վրա:

angliakan-voch@-interierum-5

Ննջասենյակ

Անգլիական ննջասենյակներում կարևոր տարրը, որին պետք է ուշադրություն դարձնել, մահճակալն է, որը պետք է ձևավորել տարատեսակ տեքստիլով, որպեսզի խիստ միջավայրը թեթևակի կոտրվի:

angliakan-voch@-interierum-10

Սովորաբար, ննջասենյակը մինիմալիստական է լինում, քանի որ այդտեղ կարևոր հանդիպումներ և թեյախմություններ չեն լինում, ինչպես հյուրասենյակի դեպքում: Ննջասենյակում երբեմն սեղանիկ և բազկաթոռ են դնում, ըստ նախասիրության կարող եք նաև բուխարի տեղադրել:

angliakan-voch@-interierum-8

Ինչ վերաբերում է ննջասենյակի գույնին, ապա հարկ է նշել, որ անգլիական ննջասենյակները մուգ երանգների մեջ են լինում, սակայն, եթե մուգ գույներ չեք սիրում, ապա կարող եք կանոնները խախտել, բայց փոխարենը լրացնել դեկորի էլեմենտներով:

angliakan-voch@-interierum-11

Տեքստիլի և վարագույրների հարցում պետք է նախապատվությունը տալ բնական նյութերին (բամբակ, վուշ), բացի այդ կարող եք օգտագործել ավանդական վանդակավոր սպիտակեղեն, պատերին փայտյա շրջանակներով նկարներ փակցնել, որոնց բովանդակոթյունը կընդգծի անգլիական նուրբ հումորը: Շատ տեղին են նաև ծաղիկները և ճենապակյա տարրերը:

angliakan-voch@-interierum-13

Ըստ interier.am կայքի, հյուրասենյակ-ննջասենյակ մարտում հաղթեց հյուրասենյակը՝ շնորհիվ փափուկ տարատեսակ բարձերով բազմոցի և և վանդակավոր ծածկոցաշալի 🙂

angliakan-voch@-interierum-7

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ