Անջատիչներն ու վարդակներն ինտերիերում

Բոլորը չէ, որ հատուկ ուշադրություն են դարձնում ինտերիերի առանձին տարրերին, որոնցից են անջատիչներն ու վարդակները։
Ոմանք նույնիսկ կարծում են, որ դրանք որևէ դեր չունեն ինտերիերի դիզայնում և սխալվում են, քանի որ հենց դրանց շնորհիվ է ընդգծվում ինտերիերի ոճը։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ ընտրություն կատարել։

վարդակ
Սպիտակ վարդակներն ամենատարածվածն են, սակայն չպետք է սահմանափակվել միայն այդ գույնի սահմաններում։
Եթե բնակարանը հարդարված է հայ թեք ոճով, ապա նախապատվությունը պետք է տալ քրոմագույնին։ Դա հիանալի կհամադրվի դռների հետ։
Ընտրելիս խորհուրդ է տրվում հաշվի առնել կահույքի գույնը։ Եթե կահույքն անփայլ է, ապա վարդակները նույնպես պետք է լինեն այդպիսին։

անփայլ վարդակներ

Արտասովոր մտածողություն ունեցողներին ու փորձարարությունների սիրահարներին դիզայներները խորհուրդ են տալիս հակադրությունների խաղ ստեղծել․ պարտադիր չէ ընտրել պատերին ու կահույքին համապատասխան գույն։ Վառ գույնի վարդակի օգնությամբ կարելի է ընդգծել վարդակների ոճը։
Օրինակ՝ կարմիր անջատիչը կընդգծի վառ կարմիր բազմոցն ու վարագույրները։
Վարդակներն ու անջատիչները տեղադրելիս անպայման դիմեք մասնագետի օգնությանը, քանի որ գործ եք ունենալու հոսանքի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև որակն ու հզորությունը։
Եթե տանը կան երեխաներ, ապա պետք է գնել նաև փականներ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ