Անկյունաձև լվացարաններ. կիրառման յուրահատկությունները
Լվացարանը ցանկացած խոհանոցի առաջին անհրաժեշտության իր է, ահա թե ինչու նրան ներկայացվում են պրակտիկության, գործունակության ու գեղագիտական բարձր պահանջներ:
Անկյունաձև լվացարանների առավելություներն ու թերությունները
- Եթե խոհանոցը բավարար չափով մեծ չէ, տեղին կլինի մտածել հենց անկյունաձև լվացարան տեղադրելու մասին. այն տարածք կխնայի:
- Կոմպակտությունն անկյունավոր լվացարանների ուժեղ կողմերից մեկն է, քանի որ դրանք ավելի քիչ տեղ են զբաղեցնում, քան սովորական լվացարանները:
- Անկյունաձև լվացարանները կարող են տարբեր ձևի ու կոնֆիգուրացիաների լինել՝ լրացուցիչ հարմարավետ կտորներով ու կողերով:
Ոմանք անկյունաձև լվացարանների թերություն են համարում նրա յուրահատուկ տեղադրությունը՝ ենթադրելով, որ անկյունում կանգնելով ափսե լվանալը զուտ ֆիզիկապես անհարմար է:
Ինչ նյութից են պատրաստվում անկյունաձև լվացարանները
Ներկայումս խոհանոցի լվացարանները պատրաստվում են որակական լավ բնութագրեր ունեցող նյութերից: Մնում է միայն ընտրել այն, որն առավել ներդաշնակորեն կներգրավվի խոհանոցի ու կահույքի ոճում:
Ակրիլե լվացարաններն առավել հաճախ օգտագործվում են ժամանակակից խոհանոցներում. այս նյութն էկոլոգիապես մաքուր է, պրակտիկ ու հաճելի է դիպչելը: Բացի այդ՝ աչքի են ընկնում ոճային դիզայնով:
Մետաղե կամ չժանգոտվող պողպատից լվացարանները վաղուց են ժողովրդականություն վայելում: Գնային կատեգորիայում նրանք առաջին տեղում են առավել մատչելիության, ոչ քմահաճության և երկարակեցության առումով:
Մետաղե լվացարաններն առավելապես լավ են դիտվում դասական ու ավանդական խոհանոցային ինտերիերում:
Կերամիկական լվացարաններն ավելի թանկ արժեն, քան մարմարե տարբերակները: Բայց գինն արդարացված է, քանի որ ազնվաշուք ու թանկարժեք տեսք ունի, դիմացկուն են տարատեսակ վնասվածքների առումով: Դրանք առանձնապես ներդաշնակ են դիտվում անգլիական ու սկանդինավյան ոճերում:
Անկունաձև լվացարանների ձևն ու չափսը
Անկյունաձև լվացարանների համար լավագույնը կլինի կլոր ձևը կամ ձվաձևը: Բացի այդ՝ կլոր լվացարանում ավելի հեշտ է լվանալ նույն ձևն ունեցող կաթսաներն ու ափսեները, քան եռանկյուն կամ ուղղանկյուն լվացարաններում: Հաճախ կարելի է հանդիպել երկու ձևի կոնքերը՝ մեկ լվացարանում. կլորն՝ ափսեների համար, ձևավորը՝ մրգերի ու բանջարեղենի:
Անկյունավոր լվացարանի ծավալն ու խորությունը ևս կարող է տարբեր լինել: Ընդսմին՝ ոչ ընդգրկուն լվացարանը կարող է բավականին խոր լինել և հակառակը: Այստեղ ընտրությունը կատարվում է ըստ ճաշակի և ըստ խոհանոցի, կահույքի ու սպասքի ծավալների: Այսպես՝ եթե խոհանոցի պահարանի բարձրությունը 87-85 ս-ից պակաս է կամ էլ տանը բարձրահասակ մարդիկ են ապրում, լավ կլինի հրաժարվել 20 սմ-ից ավել խորությամբ լվացարանակոնքից:
Ունիվերսալ է համարվում 16-20 սմ խորությամբ լվացարանակոնքը:
Դիզայնն ու աքսեսուարները
Անկյունաձև լվացարանների ընտրությունը հեշտացնելու համար հարկ է հիշել սեղանածածկի վրա դրանց մոնտաժման եղանակների մասին: Այսպես՝ լվացարանները լինում են ուղղակի տեղադրվող ու ներփորվածքով տեղադրվող:
Կենցաղը թեթևացնող հրաշալի ընտրանք կլինի անկյունաձև լվացարանը 3 սեկցիայի բաժանելը՝ ամաններ լվանալու, սնունդ լվանալու և չորացման սեկցիաներ: Այս դեպքում պետք է հոգ տանել, որ ծորակը համապատասխանաբար պտտվի տարբեր կողմեր: