Անվավոր դռներ. մեխանիզմներն ու յուրահատկությունները

Անվավոր դռները պատին կախելու համար կպահանջվի ուղղորդիչի մոնտաժ: Իսկ եթե դռները թաքցվեն գիպաստվարաթղթե պատի մեջ, ուղղորդիչներն աննկատ կդառնան: Սակայն անվավոր միջսենյակային դռները բարդ է մոնտաժելը: Ավելի պարզ եղանակ է ողջ կոնստրուկցիայի մոնտաժումն աղյուսե միջնապատին կամ գիպսաստվարաթղթե պատին:

Երբ են տեղադրում անվավոր դռները

Միջսենյակային անվավոր դռները սովորաբար օգտագործվում են այն դեպքում, եթե դռան բացվածքի լայնությունը գերազանցում է դռան ստանդարտ փեղկերի չափսերը (90 սմ և ավելի) կամ եթե սովորական դռները խոչընդոտում են սենյակի դասավորությանը: Հաճախ դրանք տեղադրում են այնտեղ, որտեղ ցանկանում են երկու սենյակը միավորել մեկում՝ ցանկանալով պահպանել հարմարավետությունը:

Ինչ են ռելսերը և ինչպես է շարժվում դռան փեղկը

Միջսենյակային անվավոր դռների մեծ մասը վերին մոնտաժային ռելս ունի, որին անիվների վրա կախված են փեղկերը: Փեղկն այդ դեպքում չի հպվում հատակին, այնպես որ հատակը կարող եք երեսպատել ըստ ձեր ցանկության:

Անվավոր դռները փակվել կարող են երկու եղանակով՝

  • միակողմանի. դա միակ հնարավոր որոշումն է, եթե փեղկի մտնելու տեղը կարելի է անել միայն պատի մի կողմում: Միակողմանի մոդելները կարող են լինել մի մասանոց կամ երկու, երեք մասանոց: 
  • երկկողմանի, եթե դռան բացվածքի երկու կողմերը բավարար տեղ ունեն նրանցում կամ նրանց մոտ դռան փեղկեր տեղավորելու համար 

Անվավոր դռները՝ պատին թե՞ պատի մեջ

Անվավոր դռները կարող են տեղադրվել երկու եղանակով`

  • ռելսավոր մոդելներ, որոնք ամրացված են պատի վերևում: Այս լուծումը երկու թերություն ունի. նախէ արտաքին կողմում տեղադրված մոդելները թույլ չեն տալիս անմիջապես մոտը տեղադրել կահույք և հետո՝ անկախ նրանից՝ բաց են նրանք, թե չէ, միշտ տեսանելի կլինեն:
  • պատի մեջ տեղադրված ռելսավոր մոդելներ. սրանք հարմար են ու բացելուց հետո տեսանելի չեն. փեղկն անհետանում է պատի մեջ:

Ինչից են կազմված անվավոր դռները

Արտադրողներն առաջարկում են պատրաստի տարրեր: Հավաքածուների մեջ են մտնում

  • մի կամ երկմակարդակ ռելսերը. որպես կանոն՝ նրանք պատրաստված են ալյումինե ձուլվածքից կամ այլ մետաղից: Դրանք պատին են ամրացնում կամ անմիջականորեն, կամ՝ անկյունային ամրակների օգնությամբ:
  • Անիվները. սրանք թույլ են տալիս փեղկը տեղափոխել ռելսով մեկ: Յուրաքանչյուր փեղկ ամրացվում է երկու անիվներին կառավարվող հարմարանքների օգնությամբ: Անիվները կարող են պատրաստված լինել առանցքակալներով պլաստիկ անվիկներից կամ էլ պարզ անվից:  
  • Դռան փեղկերը սովորաբար միաձույլ են: Կարող են պատրաստված լինել լամինատից, փայտե պանելներից, ապակուց, գունավոր պանելներից կամ հայելուց:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ