Անվտանգ լոգասենյակ երեխաների համար

Որքան էլ ոճային ու գեղեցիկ լինի լոգասենյակը, առաջին հերթին պետք է համապատասխանի անվտանգության կանոններին հատկապես այն դեպքում, երբ լոգասենյակից օգտվում են նաև երեխաները։

 

Անփայլ հատակ

Վաղ հասակնում, երբ դեռ երեխաները քայլել չեն կարողանում, ծնողները նմանատիպ հարցերի չեն բախվում, բայց քայլելուն պես մեկը մյուսի հետևից հաջորդում են անհանգստությունները՝ կապված երեխայի անվտանգության հետ։ Այդ իսկ պատճառով լուրջ վնասվածքներից խուսափելու համար պետք է լոգարանի համար ընտրել հատակի ճիշտ ծածկույթ։ Պետք է կանգ առնել անփայլ մակերեսով սալիկների վրա, որը թույլ չի տալիս սահելու նույնիսկ խոնավ վիճակում։

լոգասենյակ 1

Թեթև կահավորում

Այն լոգասենյակներում, որոնցից օգտվում են նախադպրոցական տարիքում գտնվող երեխաները, պետք չէ ծանրաբեռնել կահույքով, անհարմար իրերով, բարձր պահարաններով։ Պետք է խուսափել այն բոլոր իրերից ու նյութերից, որոնք կարող են վտանգավոր լինել փոքրիկների համար։ Հետևեք, որ լվացարանակոնքի տակ գտնվող պահարանները լինեն ամուր ու դիմացկուն դր համար պետք է ընտրել ոչ թե ոտիկներով, այլ ծավալուն հիմքով կահույք։

լոգասենյակ 2

Սանտեխնիկա

Լոգասենյակը պետք է ունենա որոշակի չափերի կահույք։ Լոգարանը պետք է խորը չլինի, հարմար լինի նստելու համար, ինչպես նաև անպայման լոգարանի հատակին դրվի սիլիկոնե գորգ, որը կօգնի խուսափել սահելուց։
Լվացարանի բարձրությունը կարող է լինել ստանդարտների համաձայն, քանի որ երեխաները շատ արագ են մեծանում, իսկ ինչ վերաբերում է զուգարանակոնքին, ապա այսօր հնարավոր է գտնել հարմարավետ տարբերակներ, որոնց բարձրությունը չի գերազանցի 35 սմ-ն։

լոգասենյակ 3

Տաք գորգ

Եթե լոգասենյակի հատակը չի տաքացվում, ապա կարելի է օգտագործել փափուկ, ռետինե գորգեր։ Այն լոգասենյակն առավել տաք ու հարմարավետ կդարձնի։

լոգասենյակ 4

Վարդակների բացակայությունը

Մանկական լոգասենյակներում պետք է բացակայեն վարդակներն ու անջատիչներ։ Եթե դրանք արդեն կան, ապա պետք է հեռացնել, լարերը թաքցնել, իսկ այդ հատվածը սվաղով հարթեցնել։ Բոլոր անջատիչները պետք է տեղադրել լոգասենյակի մուտքի դռան մոտ՝ հատակից 1 մետր բարձրության վրա։ Այդպես երեխան կկարողանա լույսն ինքնուրույն միացնել ու անջատել։

լոգասենյակ 5

Առանձնացրած ջահեր

Եթե երեխայի համար նախատեսված լոգասենյակը չի առանձնանում իր չափերով, ապա կարելի է տեղակայել լույսի հասարակ աղբյուրներ՝ ներկառուցված ջահեր և այլն։ Լվացարանակոնքի հատվածում ձողաջահերը պետք է տեղադրել համապատասխան բարձրության վրա։

լոգասենյակ 7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ