Ապագայի խոհանոց. սեղան, որը ինքն է թելադրում Ձեր կերակրացանկը
Ինչ պատրաստել այսօր. հարց, որը հուզում է ցանկացած տանտիրուհու: Այժմ, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ հարցի պատասխանը կհուշի խոհանոցաին սեղանը:
Lund University и Eindhoven University of Technology համալսարանների մի խումբ դիզայներներ ինտերակտիվ սեղան են ներկայացրել, որը կարողանում է ճանաչել Ձեր ձեռքի տակ եղած բաղադրիչները՝ ներկառուցված տեսախցիկի շնորհիվ:
Մթերքները ճանաչելուց հետո, սեղանը համադրում է Ձեր մոտ եղած պաշարները և դրանցով քայլ առ քայլ բաղադրատոմսեր է ներկայացնում, որոնք արտացոլվում են սեղանի մակերևույթին:
Բացի այդ, սեղանի մեջ ներկառուցված սեղաներես կա, որը թոյլ է տալիս պատրաստել անմիջապես փայտե մակերևույթի վրա, ինչպես նաև հնարավոր է սեղանի բաձրությունը կարգավորել, որպեսզի հարմար լինի թե ուտելիս, թե կերակուրներ պատրաստելիս:
Բացի այդ, կներկայացվի նաև բաց սառնարան: Ուսանողներն առաջարկում են մթերքները պահել ինդուկցիոն դարակներով բաց սառնարանում՝ հատուկ ամաններրի մեջ: Ընդ որում, յուրաքանչյուր ամանի համար ջերմասիճանը տարբեր կարող է լինել, չէ որ տարբեր մթերքներ տարբեր ջերմաստիճանային պայմաններում են պահվում: Բացի այդ, այս սառնարանը սովորական սառնարանների համեմատ ՝ քիչ էներգատար է:
Թափանցիկ ամանների գաղափարը լավն է. այլևս մթերքները չեն փչանա, քանի որ մշտապես աչքի առջև կլինեն 🙂