Ապակե դարակներն ինտերիերում
Ապակե կահույքը, դարակաշարերը ժամանակակից ինտերիերի հատկանշական տարրերից են։ Դրանք իրենց տեղն ունեն ինչպես բնակարաններում, այնպես էլ գրասենյակներում ու առանձնատներում։
Ապակե դարակաշարերի տարածված լինելը պայմանավորված է նաև մատչելիությամբ, երկարատևությամբ ու պրակտիկությամբ։
Հիմնական առավելությունները
- Ապակին, ի տարբերություն փայտի, խոնավադիմացկուն է
- Կայուն է սնկերի և այլ միկրոօրգանիզմների նկատմամբ
- Հեշտ է լվացվում (եթե մակերեսն անփայլ չէ)
Ապակե դարակների կիրառումն ինտերիերում
Շատ հաճախ ապակե դարակաշարերը կարելի է հանդիպել լոգասենյակներում։ Դրանք ծառայում են տարատեսակ խնամքի միջոցների համար, հիանալի համադրվում են սանտեխնիկայի, հայելու և այլ դեկորների հետ։
Պատին ամրացվող ապակե դարակները լայնորեն կիրառվում են նաև ննջասենյակներում ու հյուրասենյակներում։ Դրանք նախատեսված են տարբեր արձանիկների, լուսանկարների, հուշանվերների ու պարգևների համար։ Ննջասենյակում անկյունային դարակներն օգտագործվում են դիմահարդարման, խնամքի պարագաների և օծանելիքների համար։
Աշխատասենյակում կամ գրադարանում կախովի դարալաշարերն օգտագործվում են գրքերի կամ փաստաթղթերի համար՝ ավելի քիչ տարածք զբաղեցնելով, քան սովորական կահույքի դեպքում։ Իսկ լուսավորությունը թույլ է տալիս հեշտությամբ գտնելու ցանկացած իր։
Ճիշտ ընտրված ապակե դարակները կարողցանկացած ինտերիերի հաղորդում են յուրօրինակություն։ Ապակիների բազմազանությունը լայն ընտրության հնարավորություն է տալիս, ինչը ժամանակակից ոճով ինտերիեր ստանալու երաշխիքներից մեկն է։