Ապակե դռներն ինտերիերում
Բնակարանը վերանորոգելիս շատ հաճախ կանգնում ենք անլուծելի թվացող խնդիրների առջև, որոնցից մեկը լուսավորության պահպանումն է։ Այդ խնիրն ունի շատ պարզ լուծում՝ ապակե դռները, որոնք չեն խոչընդոտում լույսի ներթափանցմանը։
Բացի գեղեցիկ լինելուց, ապակե դռները նաև ընդարձակում են սենյակը և կարծես միավորում են առանձին սենյակները, ինչի շնորհիվ մեծ ու ազատ տարածության տպավորություն է ստեղծվում։
Եթե նախկինում մարդիկ մտածում էին դռների ամրության մասին, այժմ բարձրորակ ու ամուր ապակին այլևս խնդիր չէ։
Ապակիները կարող են լինել ինչպես թափանցիկ, այնպես էլ փայլատ, սպիտակ, կապույտ ու կանաչ։ Բացի գունային բազմազանությունից, ապակին ամբողջությամբ կամ դրա որևէ հատվածը կարելի է պատել ցանկացած նկարով։
Ապակիները կարելի է պատվիրել՝ ըստ ցանկության ու ըստ ճաշակի։ Եթե այն թրծվում է 700 աստիճան Ցելսիուս ջերմության տակ, ապա ադ դեպքում էլ չի դիմանում հարվածների ուժգնությանը։ Չնայած կոտրվելու հավանականությանը՝ ապակու կտորները բութ ու մանր են և վտանգավոր չեն անգամ եթե տանը կան փոքրիկ երեխաներ։
Ապակե դռները կատարյալ տարբերակ են փոքր պատուհաններով բնակարանների համար։ Դրանք գեեղեցիկ են, ամուր ու անվտանգ և ինչպես նշեցինք, բնակարանը դարձնում են ավելի լուսավոր ու ընդարձակ։