Ապակյա խոհանոցի դիզայն. պայծառ, գեղեցիկ և հարմարավետ

Խոհանոցի-դիզայն-ապակյա-խոհանոցային-գոգնոց-1

Յուրաքանչյուր խոհանոցում, աշխատանքային մակերևույթի դիմաց անընդհատ կեղտոտվող հատված կա, որը պետք է մշտապես լվանալ։ Որպեսզի պատերը յուղի հետքերից և խոնավությունից չվնասվեն, ապակուց խոհանոցային գոգնոց են օգտագործում։ Նախկինում ամբողջ խոհանոցը սալիկապատում էին, իսկ այժմ պահարանների և աշխատանքային սեղանի միջև ընկած պատին պաշտպանիչ գոգնոց են օգտագործում, իսկ մնացած պատերը տարբեր նյութերով են հարդարում. պաստառներով, ներկով, քարով և այլն։ Ի դեպ, այժմ գոգնոցների մեծ բազմազանություն կա ։

Առավելություններն ու թերությունները

  • Գեղեցիկ, էքսկլուզիվ արտաքին տեսք։ Ապակին յուրահատուկ տեսք է հաղորդում ինտերիերին։
  • Հարմարավետություն։ Ապակյա մակերևույթը կերամիկական մակերևույթին ոչնչով չի զիջում, ավելին, այն ավելի հեշտ է մաքրել, քանի որ հարթ ծածկույթով է։
  • Ապակու տակ կարելի է ցանկացած նախշով գեղեցիկ պատկերներ դնել։ Այդ գոգնոցը ցանկացած խոհանոցային ինտերիերի մեջ հարմար կլինի։
  • Ապակու գլխավոր թերությունը` փշրվելն է, սակայն այդ տարածքում ապակու վրա ծանրաբեռնվածություն չի ընկնում, այնպես որ, խնդիրներ չեն առաջանա։

Խորհուրդ. Եթե ուզում եք ավելի հուսալի ծածկույթ ստանալ, ապա թաղանթապատ(տրիպլեքս) կամ թրծած ապակի վերցրեք։ Անգամ ամենաուժեղ հարվածի դեպքում, տրիպլեքսը կմնա պատին կպած, իսկ թրծած ապակին փոքրիկ ոչ սուր մասերի կբաժանվի։

Տեսակները

Ապակե գոգնոցներն իրենց պաշտպանիչ հատկություններով 3 տեսակ են լինում.

6-8 մմ հաստությամբ պատուհանների սովորական ապակին ամենամատչելի տարբերակն է։

9 մմ հաստությամբ անվտանգ տրիպլեքսային ապակին, որը թաղանթային շերտ ունի, ինչը չի թողնում, որ ջարդվելուց ապակին այս ու այն կողմ ընկնի։

6-10 մմ հաստությամբ դիմացկուն թրծած ապակի, որը դժվար է ջարդել, իսկ ջարդելուց հետո էլ ապակու կտորները շատ սուր չեն լինում։

Դիզայն

  • Ֆոտոտպագրություն
  • Երանգավորած
  • Հայելանման
  • Գունավոր
  • Ավազանման պատկերներ,
  • Հակառակ կողմից ներկված
  • Վիտրաժային

Ապակե պաստառների նկարներ.

Խոհանոցի-դիզայն-ապակյա-խոհանոցային-գոգնոց-2

Սովորաբար, տեղափոխության և մոնտաժի տեսանկյունից հարմար լինելու համար, ապակե գոգնոցը կտրատում են՝ 120-140 սմ երկարությամբ պանելներով։ Բարձրությունը տարբեր է լինում, բայց խորհուրդ է տրվում, աշխատանքային սեղանից մինչև պահարանների հատվածը 60 սմ-ից պակաս չլինի։

Մոնտաժ և տեղադրում

  1. Հաճախ, խոհանոցային գոգնոցը պատին են ամրացնում ապակու համար նախատեսված բռնակների օգնությամբ։ Դրանք խցաբութակների հատուկ գլխադիրներ են։
  1. Պետք է նախապես մտածել ամրակների անցքերի, վարդակների և ռեյլինգների դիրքի մասին։
  1. Գոգնոցը կարելի է նաև հատուկ կեռիկների օգնությամբ ամրացնել պատին։ Կեռիկներն ամրացվում են պատին, որոնց վրա էլ ապակին է կախվում։
  1. Մոնտաժն արվում է խոհանոցային կահույքը տեղադրելուց հետո։
  1. Սեղանի և գոգնոցի արանքը հատուկ շրիշակի օգնությամբ ծածկվում է։ Կարելի է նաև թափանցիկ սիլիկոնե հերմետիկով մշակել այդ արանքը։

Խոհանոցի-դիզայն-ապակյա-խոհանոցային-գոգնոց-3

Կարելի է վստահ ասել, որ ապակյա խոհանոցային գոգնոցները ամենագեղեցիկն են։ Գոգնոցի օգնությամբ կարելի է սեղանի վերևի հատվածում ցանկացած պատկեր դնել. քաղաք, մրգեր, ուտելիք, ծաղիկ և այլն: Ամեն օր խոհանոց մտնելիս, կհասկանաք, որ առանց այդ գոգնոցի Ձեր խոհանոցը հարմարավետ և այդքան գեղեցիկ չէր լինի։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ