Աքսեսուարներ պատուհանների համար

Աքսեսուարներ պատուհանների համար

Գեղեցիկ ու ներդաշնակ ինտերիեր ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել նաև մանրուքներին։
Այսօր կխոսենք պատուհանների աքսեսուարների մասին։ Դեկորի այնպիսի տարրեր, ինչպիսին վարագույրները, շերտավարագույրներն ու ռոլլետներն են, կարող են ամբողջովին փոխել ինտերիերը։

 

Ռոլլետներ պատուհանների համար

Ռոլլետը նույն գլանային վարագույրն է․ այն դասական վարագույր ու շերտավարագույրի խառնուրդ է, որը կարող է լինել ինչպես բնական, այնպես էլ արհեստական գործվածքներից։ Կա նաև գույների ու նախշերի ընտրության լայն հնարավորություն։

ռոլլետներ

 

Վարագույրներ

Դասականը միշտ մնայուն է․ այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Գրագետ ընտրություն կատարելով՝ կարելի է հասնել ցանկալի արդյունքի, ընդգծել ինտերիերի նրբագեղությունը։
Դեկորի առանձին տարր են համարվում քիվերը, որոնք պետք է համադրվեն վարագույրներին։

վարագույրներ պատուհանների համար

Շերտավարագույրներ

Տարիներ առաջ շերտավարագույրները համարվում էին աշխատասենյակին կամ գրասենյակին բնորոշ դեկորներ, սակայն եթե բնակարանը հարդարված է ժամանակակից ոճով, ապա շերտավարագույրները հիանալի լուծում կարող են լինել։
Դրանց շնորհիվ հնարավոր է վերահսկել արևի լույսի ներթափանցումը բակարան։

շերտավարագույրներ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ