Առանց բաքի զուգարանակոնքեր
Լոգարանի ժամանակակից տեսքը մեծապես պայմանավորված է սանտեխնիկայով։ Ժամանակակից զուգարանակոնքերն ապահովում են սանհանգույցի մաքրությունը և կատարյալ դիզայնի շնորհիվ լոգարանին գեղեցիկ տեսք են հաղորդում։
Այս հոդվածում կխոսենք ժամանակակից զուգարանակոնքերի տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին։
Այս տիպի զուգարանակոնքերը շատ նման են սովորականներին։ Տարբերությունը պայմանավորված է բաքով ու ջրթողության առանձնահատկությամբ։ Այս զուգարանակոնքերում բաքի հատվածը բացակայում է, սրանք ունեն ջրի հոսքը ուղղորդող հարմարանքներ, որոնք թույլ են տալիս, որ ջուրը հոսի մի քանի ուղղությամբ։
Առավելություններն ու թերությունները
Առանց բաքի զուգարանակոնքերն առանձնանում են իրենց հիգիենիկությամբ՝ ի տարբերություն սովորական զուգարանակոնքերի, որոնք շատ ավելի շուտ են կեղտոտվում։
Շնորհիվ շուտ չկեղտոտվելու հատկանիշի՝ այս զուգարանակոնքերը շատ դիմացկուն են, քանի որ հաճախակի չեն մաքրվում քիմիական մաքրող-միջոցներով։
Այսպիսի զուգարանակոնքերի դեպքում ջրթողությունն այնպես է մտածված, որ ջուրն ավելի քիչ է գործածվում։
Կախովի զուգարանակոնքեր առանց բաքի․ առավելությունները
Առանց բաքի կախովի զուգարանակոնքերն ունեն տեղադրման որոշակի պահանջներ, բայց ունեն մի շարք առավելություններ, որոնցից մեկը ջրթողության ժամանակ աղմուկի բացակայությունն է։
Մյուս առավելություններն են հեշտ մաքրումը և քիչ տարածություն զբաղեցնելը։
Առանց բաքի հատակի զուգարանակոնքեր
Անվանումից արդեն պարզ է, որ նման զուգարանակոնքերը տեղադրվում են հատակին, ունեն պարզ կառուցվածք, ինչը թույլ է տալիս նույնիսկ առանց մասնագետների օգնության տեղադրելու այն։
Առանց բաքի կամ թաքնված բաքով զուգարանակոնքերը մեծամասամբ պատրաստվում են հախճապակուց կամ ճենապակուց։
Այս նյութերը հիգիենիկ են ու դիմացկուն, բայց ունեն նաև որոշակի տարբերություններ։
Ճենապակին ունի հարթ մակերես, իսկ հախճապակին՝ փխրուն կառուցվածք, հետևաբար ավելի դժվար է մաքրվում և ունի կեղտը ներծծելու հատկություն։ Եթե առանց բաքի ճենապակե զուգարանակոնքերը ծառայում են մինչև 50 տարի, ապա հախճապակե զուգարանակոնքերը՝ մինչև 30 տարի։