Առանց բռնակների պահարաններ. առավելություններն ու թերությունները
Բոլորիս համար տարբեր են կատարյալ խոհանոցի պատկերացումները, սակայն նպատակը մեկն է՝ ապահովել պրակտիկություն և հարմարավետություն։
Այժմ նորաձև է համարվում առանց բռնակների կահույքը, բայց թե որքանով են դրանք հարմարավետ, կպատմենք այս հոդվածում։
Անտեսանելի բռնակներ
Իհարկե, շատ դժվար է պատկերացնել կահույք՝ առանց բռնակների, սակայն խոհանոցը ժամանակակից ոճով կահավորելու ձգտումը շատ հաճախ հանգեցնում է նման կահույքների ընտրությանը։ Այն շահագործման համար ոչ մի դժվարություն չի առաջացնում, միակ թերությունը բարձր գինն է, ինչը պայմանավորված է օգտագործված նյութերով։
Սեղմակ-բռնակներ
Գաղտնի մեխանիզմը, որը թույլ է տալիս բացել դուռը թեթև հպումով, այժմ շատ նորաձև է։ Մեղմ սեղմումով անձայն բացվում է դուռն ու փակվում հատուկ մշակված մեխանիզմի շնորհիվ։ Սեղմակ-բռմակն ունի մի թերություն․ անընդհատ հպումից կահույքի մակերեսին առաջանում են հետքեր ու լաքաներ, որոնք, սակայն, շատ հեշտ են մաքրվում։
Առանց բռնակների կահույքի առավելությունները
Իհարկե, շատ կարևոր է հարմարավետությունը, բայց կարևոր է նաև գեղեցկությունը, ինչը խոհանոցում կարելի է ապահովել առանց բռնակների կահույքի շնորհիվ։ Խոհանոցի մինիմալիստական ոճը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակն ու ուժերը։
Դրանց միջոցով ընդարձակվում է տարածությունը հատկապես, երբ կահույքի երեսպատումը համապատասխանում է պատերի երանգին։
Հարմարավետությունը
Շնորհիվ այս նոր մեխանիզմի՝ խոհանոցում մեր գործողությունները կրճատվում են ու հեշտանում։ Բացի այդ, դրանք անվտանգ են ինչպես Ձեր, այնպես էլ երեխաների համար։