Ընտրում ենք առաստաղ խոհանոցի համար
Խոհանոցն այն վայրն է, որտեղ ոչ միայն պատրաստում են, այլև ժամանակի մեծ մասն անցկացնում են այնտեղ։ Այդ իսկ պատճառով կարևորվում է խոհանոցի ինտերիերի հարմարավետությունը։ Հատկապես մեծ զգուշություն պետք է ցուցաբերել առաստաղի ընտրության հարցում՝ հաշվի առնելով սենյակի խոնավությունը։ Interier.am-ը կօգնի հասկանալ առաստաղների տարբերություններն ու ճիշտ կողմնորոշվել առաստաղ ընտրելու հարցում։
Նյութի ընտրությունը
Առաստաղի համար նախատեսված նյութերը բազմազան են, բայց դրանցից ոչ բոլորը կարելի է կիրառել խոհանոցում։ Բարձր խոնավությունը, ջերմաստիճանը, գազօջախի մուրը և այլն բացասաբար են անդրադառնում առաստաղի ծածկույթի վրա՝ բվնասելով այն։ Դրանից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին։
Ընտրում ենք ջրակայուն նյութեր լվանալու հնարավորությամբ, որովհետև ֆիզիկայի օրենքների համաձայն՝ տաք օդի հոսանքի հետևանքով գազօջախի մուրը բարձրանում է դեպի առաստաղը։
Քանի որ հաճախակի կվացման կարիք է լինում, նախապատվությունը պետք է տալ խոնավադիմացկուն և մաշվածակայուն նյութերին։
Առաստաղը պետք է կարողանա թաքցնել բոլոր թերությունները
Պետք է լինի գեղեցիկ ու ներմուծվի խոհանոցի ընդհանուր ոճի մեջ
Իհարկե, բոլոր պահանջները ներառող առաստաղ գտնելը դժվար է, բայց պետք է ընտրել հնարավորինս կատարյալ տարբերակը։
Արդեն հնացած տեսակներին փոխարինելու են եկել նոր ու ավելի գեղեցիկ առաստղաներ, որոնց բազմազանությունը պայմանավորված է նյութերի ու գների առանձնահատկություններով։
Առաստաղն ընտրելիս պետք է հաշվի առնել առավելություններն ու թերությունները։ Շատերի կարծիքով լավագույն տարբերակը ձգովի առաստաղներն են, որոնք առանձնանում են․
Երկար ծառայելու առանձնահատկությամբ ( ծառայում են 1 տարուց ավելի)
Խոնավադիմացկունությամբ
Կատարյալ հարթ մակերեսով (այն թաքցնում է առաստաղի բոլոր թերությունները)
Ջերմակայունությամբ
Թերությունները
Բարձր գին
Տեղադրվում են վարպետների կողմից
Կրճատում են առաստաղի բարձրությունը
Կախովի առաստաղները նաև ունեն գունային լայն ընտրություն։ Դասական սպիտակը կարելի է կիրառել ինտերիերային տարբեր ոճերում։ Կարելի է նաև կիռալ վառ գույներ, իսկ հայ-թեք ոճի սիրահարները համարձակորեն կարող են օգտագործել նաև սև գույնը։