Առաստաղի դիզայն
Սենյակի դիզայնի և հադարման մեջ կարևոր նշանակություն ունեն նաև առաստաղները: Ուստի, ներկայացնում ենք համարձակ և յուրօրինակ լուծումներով առաստաղային դիզայնի օրինակներ, որոնք նախատեսված են ցանկացած ինտերիերի համար:

Փայլանյութ և սադափ
Առաստաղի հետաքրքիր դիզայն կարելի է ստանալ նաև ստանդարտ բարձրություն ունեցող սենյակներում:

Եթե ուզում եք առաստաղը տեսողական բաձր երևա, ապա կարող եք ձգվող փայլուն առաստաղներ ընտրել: Դրանք հարմար են ցանկացած սենյակի համար, բայց ավելի հաճախ այդ տեսակ առաստաղները լոգասենյակներում են օգտագործում:

Այլ սենյակների առաստաղները կարելի է պատել ոչ վառ փայլուն ներկով, որը նույնպես կարտացոլի սենյակի առարկաները՝ սենյակը տեսողական մեծացնելով: Այդպիսի արդյունքի կարելի է հասնել սադափե և արծաթագույն ներկերով:

Առաստաղային հեծաններ
Հնում առաստաղային հեծանները կարևոր տարր էին կոնստրուկցիայի մեջ, իսկ ժամանակակից ինտերիերում՝ հետաքրքիր դեկորատիվ հնարք են, որը տարածքը հարմարավետ է դարձնում, իսկ լոֆթ և քանթրի ոճի ինտերիերներում առաստաղային հեծաններն անփոխարինելի են: Հեծաններով զարդարված առաստաղները հետաքրքիր հնարք են նաև վինտաժային ոճով ինտերիերի մեջ:

Առաստաղային հեծանների տեղադրության տարբերակներ
- Շատ նեղ սենյակում հեծանները պետք է կարճ պատին զուգահեռ տեղադրել:
- Երկարավուն սենյակներում հեծանները տեղադրում են այն պատերին զուգահեռ, որոնք պետք է տեսողական ավելի երկար երևան:
- Եթե սենյակի առաստաղը ցածր է, ապա հեծանները կամ տափակ մոլդինգները պետք է առաստաղից դեպի պատերը երկարացնել:
- Եթե առաստաղը բարձր է, ապա հեծաններն ամրացնում են, ոչ թե առաստաղին, այլ Ձեզ հարմար բարձրության վրա,
- Հեծանների տեղադրության չեզոք տարբերակ է եղևնին կամ ցանցը:
- Հեծանները պետք է տարածքի միայն մի հատվածում լինեն, որպեսզի ընդգծեն սենյակի ֆունկցիոնալ հատվածը:

Վառ շեշտադրում
Ինտերիերի մեջ տեսողական շեշտադրում սովորաբար, անում են պատերին կամ հատակին՝ վառ գորգի օգնությամբ: Բայց, կարելի է այդ շեշտադրումն անել առաստաղի վրա: Վառ գույնի առաստաղն ազդում է տարածքի տեսողական ընկալման վրա, այնպես որ տարածքի իրական բարձրությունն ու չափերն այդպես դժվար է որոշել:

Բացի այդ կարելի է սև կամ ցանկացած մուգ առաստաղ ընտրել, իսկ ժամանակակից կամ մանկական սենյակների համար՝ պայծառ և լավատեսական գույներով առաստաղներ: Կարող եք սենյակի առաստաղը ոչ թե ամբողջությամբ նույն գույնով ներկել, այլ տարածքում ընդգծել այն մասը, որն ուզում եք ուշադրության արժանացնել, օրինակ, ճաշասեղանի վերևամասը, կամ ննջասենյակում մահճակալի վերևը:
Հիշեցում. վառ գույնով պետք է ներկել կամ պաստառապատել միմիայն կատարյալ հարթ պատերը:


Եվս մեկ օրիգինալ տարբերակ է պաստառապատված առաստաղը: Այս տարբերակը հիանալի տեսք է տալիս չեզոք և միատոն պատերով սենյակներին, շատ հարմար կլինի նաև մակական սենյակը ձևավորելու համար: Ի դեպ, ինչպես առաստաղային հեծանները, գծավոր պաստառները նույնպես ազդում են տարածական ընկալման վրա ազդում են:
Նկարազարդում և փորագրազարդում
Դասական ինտերիերի պարտադիր տարր են նկարազարդումներն ու փորագրազարդումները: Սակայն ձեռքի աշխատանքը բավական թանկ է, այդ իսկ պատճառով էլ կարող եք առաստաղները պատկերազարդ մակերևույթների իմիտացիայով ձևավորել:

Բազմամակարդակ առաստաղներ
Գիպսաստվարաթղթե բազմամակարդակ առաստաղները մեծ տարածում ունեն և շատ խնդիրներ են լուծում՝ տարածքը զոնավորում են, լուսավորությունն են քողարկում և այլն: Սակայն ցածր առաստաղների դեպքում բազմամակարդակ առաստաղները հարմար չեն:

Եթե այս դեկորը հավանում եք, ապա աշխատեք 2 մակարդակից շատ չանել: Պետք է հիշել, որ գիպսաստվարաթղթե առաստաղները մի քանի սանտիմետրով առաստաղը կարճացնելու են:
Գոյություն ունեն առաստաղի ձևավորման բազմաթիվ տարբերակներ. սալիկապատում, փայտե պանելներ, լուսավորությունով ապակիներ և այլն: Ցանկացած դեպքում, ինչ էլ ընտրեք, աշխատեք այնպես անել, որ սենյակում ներդաշնակություն լինի 🙂