Առաստաղի հարթեցում մեր ձեռքերով

Առաստաղի հարթեցումն ու ներկումը բնակարանի վերանորոգման ամենադժվար փուլերից են։ Եթե այնուամենայնիվ որոշել եք առաստաղը ներկել, զինվեք համբերությամբ, և սկզբում զբաղվեք նախապատրաստական աշխատանքներով, քանի որ, դրանից է կախված հետագա աշխատանքների որակը։

Առաստաղի նախապատրաստում

Խորհուրդ։ Բնակարանի հատակն ու կահույքը պատեք շինարարական թաղանթով, քանի որ այս գործի ժամանակ բնակարանը շատ է փոշոտվում։

Առաստաղի հարթեցման համար Ձեզ անհրրաժեշտ են հետևյալ գործիքները. 5-7 սմ-անոց մածկաթիակ (ինչպես նաև սվաղապատման համար 70 սմ-անոց մածկաթիակ և 15 սմ-անոց մածկաթիակ), մետաղական սվաղիչ, շինարարական հարիչ, կամ գայլիկոնիի գլխադիր, դանակները սրելու ձող, գլանիկ կամ վրձին, սպունգ, տաք ջրով լի տարրա, շինարարական թաղանթ և հղկաթուղթ:

Օգտագործվող նյութեր

Ձեզ անհրաժեշտ է նախաներկ «Бетоноконтакт», եզրափակիչ սվաղ Vetonit LR+ և ունիվերսալ գիպսե սվաղ:

 

Խորհուրդ է տրվում ձողի օգնությամբ սրել մածկաթիակը, իսկ հին ներկն արդյունավետ հանելու համար օգտագործել 5-7 սմ լայնությամբ մածկաթիակ։

Առաստաղից ներկի բոլոր շերտերը, սպիտակեցումը, սվաղը և անգամ բետոնե սալիկները հեռացրեք։ Հատկապես ուշադիր մաքրեք կցակարերն ու պատի անկյունները։ Հին հարդարումը վերացնելու գործընթացը շատ երկար է, ընթացքում պետք է պարբերաբար սրել մածկաթիակը: Այնուհետև այս ամենը մշակեք նախաներկով, որից հետո նախաներկեք կցակարերն ու անկյունները։

Առաստաղի հարթեցում գիպսային խառնուրդի օգնությամբ 

Եթե անհարթությունները 5 սմ քիչ են, խորհուրդ է տրվում դրանք հարթեցնել գիպսային խառնուրդով։ Սա հատկապես հարմար է, երբ մշակում եք սալիկների կցակարերը։

Եթե ավարտել եք նախապատրստական աշխատանքներն ու նախաներկել եք առաստաղը, ապա պետք է սպասեք, որ դրանք լավ չորանան։

Չորանալուց հետո կարող եք քսել գիպսային խառնուրդը, որը լինում է երկու փուլով՝ կոշտ և եզրափակիչ հարթեցում։

Սկզբում անում եք կոշտ հարթեցումը։ Ըստ փաթեթի վրա նշված հրահանգների բացեք գիպսային խառնուրդը։ Պետք է խարնուրդը միանգամից շատ բացել, քանի որ այն շուտ է չորանում։

Փոքրիկ մածկաթիակով սվաղը դրեք սվաղիչի վրա: Սեղմեք այն առաստաղին (բայց ոչ շատ ուժեղ) և խառնուրդը տարածեք դեպի կողք։

Եթե առաստաղի անհարթությունները 1,5-2 սմ-ից շատ են, ապա պետք է այն պատել մի քանի շերտով։ Առաջին անգամ պատելուց հետո առաջացած պղպջակներն ու կցակարերն ուղղեք հաջորդ անգամ սվաղելիս։ Ուղիղ ձողով ստուգեք դուրս ցցված հատվածները, որոնք ցանկալի է կտրեք նախքան չորանալը:

Այդպես պետք է սվաղել ամբողջ առաստաղը: Վերջին շերտի համար վերցրեք ավելի ջրիկ լուծույթ:

Սպասում ենք մինչև առաստտաղն ամբողջությամբ չորանա, այնուհետև խոշոր հղկաթղթով հղկեք, հեռացրեք փոշին, մաքրեք թաց լաթով և նախաներկեք։

Եզրափակիչ սվաղում

Եզրափակիչ սվաղի խառնուրդը կարող եք առանց վարանելու ամբողջությամբ բացել, քանի որ այն արագ չի չորանում։ Փոքր մածկաթիակով սվաղը դրեք լայն մածկաթիակի վրա, սեղմեք առաստաղին և քաշեք դեպի Ձեզ։ Մարտկոցների, վարդակների և ջահերի մոտակայքում ավելի լավ է օգտագործել փոքր մածկաթիակ։ Եթե անհարթությունները 1 մմ-ից քիչ են, ապա մեկ շերտը բավական է, իսկ, եթե շատ են, ապա դրանք պետք է պատել մի քանի շերտով: Չմոռանաք յուրաքանչյուր շերտից հետո հղկել հղկաթղթով:

Ահա և վերջ։ Ձեզ մոտ կստացվի կատարյալ առաստաղի հարթեցում, որից հոտո կարող եք անցնել ներկելու գործընթացին։

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ