Առաստաղի պաստառներ . ճիշտ սոսնձման հրահանգները

առաստաղի-պաստառներ-ճիշտ-սոսնձման-հրահանգները-1

Երբ հարցը վերաբերում է առաստաղի դիզայնին, հիմնականում դիտարկում ենք երեք տարբերակ՝ ներկում, կախովի և ձգովի առաստաղներ։ Բայց առաստաղին կարելի է նաև պաստառներ փակցնել։ Առաստաղի պաստառապատում, որպես կանոն շատ քչերն են անում, քանի որ պաստառներ փակցնելու գործընթացը շատ բարդ է։ Բայց հարդարման այս մեթոդը միշտ օրիգինալ է եղել։ Այսպիսի եղանակով կարելի է էքսկլյուզիվ ինտերիեր ստանալ։

Առաստաղի պաստառապատումն ունի նաև այլ դրական կողմեր. կարիք չի առաջանում առաստաղը հաճախակի ներկել, բացի այդ, Ձեր գումարը խնայում եք: Սակայն չպետք չէ մոռանալ նաև, որ խոնավ տարածքների համար պետք է անպայման ճիշտ պաստառներ ընտրել։

Հարդարման  գործընթացի փուլերը

Ինչպես ցանկացած վերանորոգման գործընթաց, սա ևս, մի քանի փուլերի է բաժանվում։ Գործողությունների հաջորդականությունը շատ կարևոր է և պետք է շատ ուշադիր լինել։

Առաստաղի նախապատրաստում

Վերանորոգում սկսելիս անհրաժեշտ է ազատվել  հին հարդարումից: Եթե պատերին սպիտակեցում է արված, մաքրում եք փրփրաջրով, իսկ, եթե ջրաէմուլսիա է, ապա օգտագործում եք մածկաթիակը։

Այնուհետև առաստաղային մակերևույթը պետք է հավասարեցնեք, քանի որ ապամոնտաժման ընթացքում մանր թերություններ են առաջանում։ Անհրաժեշտ է առաստաղը պատել խոր ներթափանցման նախաներկով, որը կամրացնի նյութի վերին շերտը, ինչն էլ անհարաժեշտ է։

Թեթևակի անհարթությունները կարող եք հեռացնել պատելով եզրափակիչ սվաղի բարակ շերտով։ Այնուհետև՝ ներկի չորանալուց հետո, պետք է հղկեք՝  ներկարարական սինթետիկ ցանցով շրջանաձև շարժումներ կատարելով (առանց ուժեղ սեղմելու)։ Այս փուլում վերջինը` ևս մեկ շերտով նախաներկումն է, որի չորանալուց հետո կարող եք անցնել պաստառապատմանը։

Նյութի, գործիքների և հարմարանքների նախապատրաստում

Սկսենք առաստաղի համար պաստառի ընտրությունից։

առաստաղի-պաստառներ-ճիշտ-սոսնձման-հրահանգները-3

Այժմ լայն տարածում ունեն ֆոտոպաստառները, օրինակ, կապույտ երկինք և սպիտակ ամպեր կամ աստղային երկինք ստանալը: Գեղեցիկ են նաև վինիլային, ֆրիզելային, հեղուկ պաստառները, ինչպես նաև ապակեպաստառները: Այժմ տարածված են հատկապես լվացվող պաստառները, որոնք կարելի է ներկել մինչև 15 անգամ։

առաստաղի-պաստառներ-ճիշտ-սոսնձման-հրահանգները-4

Այս պաստառներից շատերը կկրճատեն նախապատրաստական աշխատանքների վրա ծախսած ժամանակը։ Ներկայացված պաստառներից գրեթե բոլորն ունեն խիտ կազմություն և կարող են քողարկել առաստաղի ոչ մեծ ճաքերը:

arastaghi-pastarner-chisht-sosndzman-hrahangnere-6
     Նորաձև նախշերով պաստառներ

Պաստառապատման համար անհրաժեշտ գործիքներ և հարմարանքներ

Պաստառապատման համար Ձեզ անհրաժեշտ են գլանիկ և վրձին, ռետինե հատուկ գլանիկ կամ պլաստմասե մածկաթիակ, մկրատ և դանակ, մաքուր լաթ, ելարան և ներկի համար տարա։ Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, լավ կլինի պաստառները 2 հոգով փակցնել. մեկը պահի եզրը,  իսկ մյուսը՝ փակցնի։

Եթե որոշել եք միայնակ փակցնել, ավելի լավ է ելարանի փոխարեն կանգնեք սեղանի վրա, որպեսզի ընկնելու հավանականությունն ավելի քիչ լինի։

Պաստառապատում

Եթե ընտրել եք թղթե կամ վինիլային պաստառներ, ապա սոսինձը քսեք հենց պաստառների վրա, իսկ եթե նախընտրել եք ֆլիզելինային պաստառներ, ապա սոսինձը քսեք առաստաղի վրա։ Վինիլային պաստառների վրա սոսինձը քսելուց հետո մի քանի րոպե պետք է սպասեք, այնուհետև փակցնեք, իսկ թղթե պաստառների դեպքում սոսինձը քսելուց հետո կարող եք այն անմիջապես փակցնել առաստաղին։arastaghi-pastarner-chisht-sosndzman-hrahangnere-7

Ուշադրություն։ Պաստառները պետք է սկսել սոսնձել պատուհանին զուգահեռ, այլապես պատուհանից ընկնող լույսի ներքո պաստառի միացման հատվածները չեն երևա։ Այդ իսկ պատճառով էլ պաստառները պետք է կտրել սենյակի երկարության հաշվարկով։

Սոսինձը քսեք պաստառի մեջտեղի հատվածին և տարածեք դեպի եզրերը։ Այնպես արեք, որ սոսինձը  չքսվի պաստառի երեսին։ Այժմ պետք է ինչ-որ մեկը պաստառի մի եզրը բռնած բարձրանա ելարանի վրա։ Պաստառը պետք է սոսնձել սենյակի անկյունից և տարածել ամբողջ մակերեսով։

Այստեղ կարևոր է նյութի տակ մնացած օդն ու սոսնձի մնացորդները սեղմելով դուրս հրել, ինչից հետո մաքուր գլանիկով անցնել փակցված պաստառի կենտրոնից մինչև եզրերը։ Վերջում չմոռանաք ավելցուկները մաքրել լաթով կամ սպունգով։

Նույն ձևով փակցնում ենք նաև մնացած պաստառները։ Միակ դժվարությունն իրար կողքի դնելու պահն է, և եթե պաստառը նախշերով է, պետք է կտրելուց այնպես անել, որ դրանք ճիշտ համադրվեն։

Հուշում: Միայնակ աշխատելու դեպքում պաստառի գլանափաթեթը պահելու համար կարող եք օգտագործել գիպսաստվարաթղթի հասարակ պրոֆիլից պատրաստված T-աձև հարմարանք։

Ավելորդությունները հեռացրեք նախքան սոսնձի չորանալը` դանակի և երկար մածկաթիակի օգնությամբ, իսկ պատի և առաստաղի միացման հատվածները վերջում կարող եք ծածկել առաստաղի շրշիակով։

Ինչպես տեսնում եք, առաստաղի պաստառապատումն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց, սկզբունքորեն դժվարություններն այնքան էլ շատ չեն։ Միակ խնդիրն այն է, որ պետք է ճշգրտորեն իրականացնեք վերոնշյալ գործողությունները։ Եթե դրանց հստակ հետեևեք, ոչ մի խնդիր չի առաջանա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ