Առաստաղի վերանորոգում . ինչպես սոսնձել դեկորատիվ քիվը
Դեկորատիվ քիվերը Ձեր բնակարանին ավարտուն տեսք են տալիս ու թույլ են տալիս թաքցնել կցակարերի անհարթությունները, որոնք առաստաղի վերանորոգման ժամանակ միշտ առաջանում են: Ժամանակակից քիվեր պատրաստում են թեթև նյութերից` պենոպոլիստիրոլից կամ պոլիուրետանից։
Առաստաղի վերանորոգում. դեկորատիվ քիվ

Թվում է՝ շրիշակները սոսնձելու մեջ ոչ մի բարդ բան չկա, բայց եթե տեխնոլոգիան և սոսնձման սկզբունքները խախտենք, առաստաղային շրիշակները շատ արագ կառանձնանան մակերևույթից։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ նյութը շատ փխրուն է և շատ հեշտությամբ կարող է վնասվել։
Խորհուրդ։ Քիվեր ընտրելիս խուսափեք շատ ռելիեֆային մոդելներից։ Առաստաղային շրիշակների ստանդարտ երկարությունը պետք է 2 մետր լինի, իսկ 2,75 մ բարձրությամբ առաստաղի համար լայնությունը՝ 45 մմ։
Դեկորատիվ քիվերի ամրացման համար մեզ անհրաժեշտ է քիվ, ուղիղ անկյունները կտրելու համար նախատեսված ատաղձագործական գործիք, սոսինձ, դեկորատիվ անկյունակներ, ակրիլային հերմետիկ և ելարան:
Խորհուրդ։ Առաստաղային քիվի համար ցանկալի է վերցնել մասնագիտացված սոսինձ, կամ էլ պենոպլաստե սալիկի համար ունիվերսալ սոսինձ` «Момент-монтаж»։
Առաստաղի վերանորոգում. սոսնձում
Գոյություն ունի շրիշակներն առաստաղին սոսնձելու 2 տարբերակ։
Քիվը սոսնձվում է պատերի հարդարումից հետո` սոսնձով։
Հարթեցումից և պատերի նախաներկումից հետո քիվն ամրացնում են ծեփամածկով կամ հերմետիկով, որից հետո սկսում են պատերի հարդարման աշխատանքները։ Սա հարմար է այնքանով, որ քիվը պատին կիպ է կպնում։
Սոսնձով մոնտաժ
Տեղադրելուց առաջ անհրաժեշտ է չափումներ կատարել։ Ավանդաբար, քիվերի սոսնձումը սկսում են սենյակի անկյունից։ Առաջին դետալը երեսի կամ հակառակ կողմի վրա թեթև թեքությամբ 45 աստիճան անկյան տակ ձեռնասղոցով կամ ատաղձագործական գործիքով պետք է կտրել:
Ինչպես անկյունների համար կտրել շրիշակը
Արտաքին անկյուն ստանալու համար, վերևի եզրը պետք է ներքևի եզրի վրա լինի, իսկ ներքին անկյուն ստանալու համար` հակառակը։ Երկարությամբ երկու քիվերի համակցումը լինում է ուղիղ անկյուններով։ Սոսինձը հավասարապես տարածում ենք շրիշակի մակերևույթի վրա՝ բացի կցվածքների հատվածներից։ Շրիշակը սեղմում ենք դեպի անկյունը և 1 րոպե պահում ենք այդպես՝ առանց ավելորդ ուժի ձեռնադրման։ Հաջորդիվ պետք է հերթականությամբ սոսնձել մյուս անկյունային տարրերը, իսկ սոսնձի ավելցուկները մաքրել փափուկ կտորով։ Քիվերը ամբողջությամբ կպցնելուց հետո մնում է անցքերը հերմետիկով մշակել։
Որպեսզի անկյուններն առավել հեշտ միացնեք, կարող եք քիվերի նյութից պատրաստված անկյունային դետալներ օգտագործել։
Սոսնձում ծեփամածկով կամ հերմետիկով
Այստեղ ամեն ինչ նույնն է ինչ սոսնձի դեպքում, մեկ տարբերությամբ, որ նախապես պետք է մակերևույթը հավասարեցնել ու նախաներկել։
Սոսնձելուց առաջ միացման հատվածը թրջեք նախաներկով, բացեք ծեփամածիկը և ոչ մեծ մածկաթիակով, բարակ շերտով քսեք քիվի հակառակ կողմին, հեռացրեք ծեփամածիկի ավելցուկները, իսկ անցքերը՝ լցրեք։ Հաջորդիվ մածկեք բոլոր միացման տեղերը, իսկ ծեփամածիկը չորանալուց հետո ևս մեկ անգամ մշակեք անցքերը։
Ակրիլային հերմետիկով քիվի սոսնձումն ավելի հեշտ է։ 20 քառակուսի մետր սենյակի համար պետք է 2 փաթեթ հերմետիկ ու մոնտաժային ատրճանակ: Սոսնձում ենք այնպես, ինչպես ծեփամածիկի սոսնձման ժամանակ է արվում, մի տարբերությամբ միայն, որ անցքերը հերմետիկով մշակում են թաց ձեռքերով:
Հետևեք վերը նշված խորհուրդներին և անպայման կկարողանաք ինքնուրույն սոսնձել քիվերը։