Առաստաղի վերանորոգում . լոգասենյակում պլաստիկե առաստաղի տեղադրում

Ոչ վաղ անցյալում մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ վերանորոգումը կարող է այդքան արագ արվել, բայց այսօր դա կարելի է անել անգամ 1 օրում: Ի հայտ են եկել ժամանակակից շինանյութեր, որոնք հնարավորություն են տալիս մակերեսները երեսպատել շատ արագ և առանց պրոֆեսիոնալի օգնության: Այս անգամ կներկայացնենք՝ ինչպես պլաստիկե պանելներից կախովի առաստաղ հավաքել:

Պլաստիկե պանելները հիմնականում օգտագործվում են լոգասենյակի, զուգարանի, խոհանոցի կամ պատշգամբի առաստաղի երեսպատման համար: Պլաստիկե կախովի առաստաղներն իրենցից մետաղական կամ փայտե հիմնակմախքի վրա հավաքված պոլիվինիլքլորիդի պանելներ են ներկայացնում: Պանելները կարող են ունենալ տարբեր չափեր, բայց առավել տարածված են 2,7 և 3 մ երկարությամբ և 25 սմ լայնությամբ տարբերակները: Դրանք սնամեջ են, բայց ամրության համար ունեն հատուկ կառուցվածք, այդ պատճառով նաև շատ թեթև են: Իսկ եզրերին հարակից պանելների հետ միացնելու համար կողպեքներ ունեն:

ՊՎՔ (ПВХ) պրոֆիլների և քիվերի տեսակները

Աշխատանքները սկսելուց առաջ նախ պետք է գնել բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիմնակմախքի պրոֆիլները և առաստաղային հատուկ ՊՎՔ (ПВХ) քիվերը:  Եթե դուք այս ամենը գնելու համար առաջին անգամ եք խանութ մտնում՝ լայն ընտրությունը ձեզ կարող է փակուղու առջև կանգնեցնել: Դիտարկենք դրանց հիմնական տեսակներն ու նշանակությունը:

Առաստաղի պլաստիկե պրոֆիլների տեսակները:

  1. Մեկնարկային պրոֆիլն ամենաշատ օգտագործվողն է: Դրա օգնությամբ կարելի է թաքցնել պանելների եզրերը:
  2. Ներքին և արտաքին պլաստիկե անկյուններն անհրաժեշտ են սենյակի անկյուններում պրոֆիլների գեղեցիկ միացման համար:
  3. H պրոֆիլը պետք է գալիս այն ժամանակ, երբ պանելի եկարությունը չի բավականացնում: Վերջինիս օգնությամբ միացվում են պանելների եզրերը:
  4. Պլաստիկե առաստաղային շրիշակն անհրաժեշտ է պանելների եզրերը ծածկելու համար: Իր էությամբ այն մեկնարկային պրոֆիլ է, բայց դեկորատիվ եզր ունի:
  5. F պրոֆիլը նույնպես եզրածածկման համար է: Այն  կարող է անհրաժեշտ լինել, եթե որոշել եք հարակից պատերը տարբեր նյութերով երեսպատել:
  6. Ունիվերսալ պլաստիկե անկյունակով կարելի է թաքցնել ցանկացած միացում:

Առաստաղի վերանորոգում. առավելություններն ու թերությունները

Պլաստիկե առաստաղներն ունեն մի շարք առավելություններ.

•Կարելի է ծածկել ցանկացած անհարթություն՝ առանց հին մակերեսին ձեռք տալու:

Հիմնակմախքի տակ կարելի է թաքցնել ցանկացած կոմունիկացիա՝ խողովակներ, լարեր և այլն:

Հեշտությամբ տեղադրել տարատեսակ լուսավորման սարքեր:

•Տեղադրման գործընթացի հեշտությունը. կոնստրուկցիան շատ ավելի պարզ և հեշտ է քան գիպսաստվարաթղթե առաստաղի դեպքում:

• Հիմնակմախքոմ կարելի է տեղադրել լրացուցիչ ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ, կամ ջրամեկուսիչ նյութ:

• Տեղադրումն իրականացվում է չոր մեթոդով՝ խցաբութակներով և պտուտակներով:

• Ջրակայուն և լվացվող նյութից է, որը միկրոօրգանիզմների ազդեցությանը չի ենթարկվում:

• Անհրաժեշտության դեպքում պանելը կարելի է նորից տեղադրել:

Պլաստիկե կախովի առաստաղներն ունեն նաև թերություններ.

• Այս առաստաղների մեծամասնությունն էժանագին տեսք ունեն, թեև պատահում են նաև գեղեցիկ տարբերաներ:

• Էժանագին պանելները կարող են թափանցել ներկառուցված լուսատուների լույսը:

• Հնարավոր չէ ստանալ բազմամակարդակ կամ կոր կոնստրուկցիաներ:

• Այս դեպքում առաստաղի բարձրության որոշակի կորուստ է տեղի ունենում:

• Պանելնեի կցակարերը երևում են:

Նախապատրաստական աշխատանքներ

Մենք կպատմենք կախովի պլաստիկե առաստաղի տեղադրման նրբությունները լոգասենյակի օրինակով, որի պատերն արդեն սալիկապատված են ինչն առաջ է բերում տեղադրման որոշակի դժվարություններ:

Մեր դեպքում սալիկները գրեթե առաստաղին են հասնում և հիմնակմախքի ամրացման 2 տարբերակ կարող է լիբնել: Եթե հիմնակմախքն ամրացնենք սալիկների  վերևից, այդ դեպքում եզրի մի մասը թաքնված կմնա, ինչը տեղադրման որոշակի դժվարություններ կառաջացնի: Բայց եթե պրոֆիլն ամրացնենք հենց անմիջապես սալիկի վրա, ապա այն վնասելու հավանականությունը շատ մեծ կլինի: Այդ պատճառով մենք ընտրում ենք առաջին տարբերակը:

Խորհուրդ: Սալիկի հետ նույն մակարդակի վրա պրոֆիլն ամրացնելու համար վերջինիս վերին հատվածը գիպսային սվաղի օգնությամբ նույն մակարդակի բերեք: Իսկ կցակարերն ու սալիկները չկեղտոտելու համար դրանք կարող եք փակել ներկարարական ժապավենով:

Հիմնակմախքի մոնտաժը

Ուղղորդող պրոֆիլները մրացրեք խցաբութակների (дюбель) միջոցով պետք է պատի երկայնքով ամրացնեք: Խոնավ տարածքներում նախընտրելի է օգտագործել ցինկապատ ոչ թե փայտե պրոֆիլներ: Վերջնական ամրացումը պետք է անել միայն լազերային կամ ջրային հարթաչափի օգնությամբ` գծանշումից հետո: Այնուհետև անհրաժեշտ է ամրացնել կախոցները: Մեկ կախոցին մեկ խցաբութակը բավական է:

Խորհուրդ: Պատերի ու առաստաղի վրա անցքեր բացելուց առաջ անպայման ստուգեք դրանցում էլեկտրալարերի առկայությունը: Հաճախ առաստաղի երկայնքով պատի միջով էլեկտրալարեր են անցնում: Եթե հանկարծ գայլիկոնիչը հանդիպի հոսանքալարերին, նվազագույնը ստիպված կլինեք վերանորոգել էլեկտրասնուցումը, իսկ վատագույն դեպքում` գայլիկոնիչը շարքից դուրս կգա կամ նույնիսկ կարող եք հոսանքահարվել:  Պատերով անցնող էլեկտրալարերը գտնելու համար կարելի է օգտագործել հատուկ դետեկտորներ:

Պլաստիկե առաստաղները կարելի է գործնականում ցանկացած բարձրության իջեցնել, բայց նվազագույն չափը սահմանափակված է կմախքի հաստությամբ և տեղադրվող լույսերով: Եթե ստանդարտ կախոցների երկարությունը չի բավականացնում, ապա կարելի է օգտագործել  որմնակապերով և ամրակներով կախոցներ:

Կախոցները պետք է տեղակայված լինեն մեկ գծի վրա՝ մոտավորապես 60 սմ հեռավորությամբ, իսկ պրոֆիլների միջև հեռավորությունը մոտավորապես պետք է լինի 50 սմ: Ի տարբերություն գիպսաստվարաթղթի, պլաստիկե առաստաղի տեղադրման համար խաչվող պրոֆիլների անհրաժեշտություն չկա, քանի որ պլաստիկե պանելներն այլ ձև ունեն և մեկ եզրից են մրացվում: Բայց եթե մտադիր եք այդ առաստաղից ջահ կախել, ապա այն կունենա կամրջակներով ամրացնելու կարիք:

Պատրաստի հիմնակմախքը  պետք է այսպիսի տեսք ունենա, ինչպես լուսանկարում:

Եթե ցանկանում եք եզրանախշ ստանալ, ապա կարող եք ամրացնել պլաստիկե մեկնարկային կամ առաստաղային պրոֆիլը: Այն պետք է ամրացրեք սենյակի պարագծով` 30-50 սմ հեռավորությամբ պտուտակելով:

Եզրանախշի միացումը առաստաղին:

Խորհուրդ: Որպեսզի շրիշակների անկյունները գեղեցիկ միանան, դրանք պետք է ձեռնասղոցով կտրել 45 աստիճան անկյան տակ:

Առաստաղի վերանորոգում. պանելների տեղադրման գործընթացը

Պլաստիկե պանելների տեղադրումն իրականացվում է դրանց երկայնքով:  Անհրաժեշտ չափով կտրելու համար կարելի է օգտագործել տարբեր գործիքներ` մանրատամ սղոց, սուր դանակ և այլն: Պանելը պետք է սենյակի լայնությունից մոտավորապես 5 մմ կարճ կտրել: Եզրերը պետք է հղկաթղթով հարթեցնել: Չմոռանաք պանելների վրայից պոկել թաղանթը և զգույշ եղեք, քանի որ դրանք  հեշտությամբ են ճզմվում:

Սկզբում պանելի կողամասը տեղադրեք մեկնարկային պրոֆիլում, հետո մի փոքր կորացնելով անցկացրեք մյուս կողմը, և պանելը կիպ մոտեցրեք պատին այնպես, որ այն  3 կողմերից շրջապատված լինի պրոֆիլով:

• Պանելի 4-րդ կողմը ամրացրեք հիմնակմախքին լայն գլխով պտուտակի միջոցով: Հաջորդ պանելները ամրացվում են նույն կերպ, պարզապես մի կողմից պրոֆիլի փոխարեն կլինի հաջորդ պանելը:

•Պլաստիկե պանելների տեղադրումն այսպես է իրականացվում: Որպեսզի այն ամրացնեք, կարիք կլինի անհրաժեշտ չափով  կտրել:

Խորհուրդ:  Վերջին պանելը կարող եք տեղադրել ձեզ հարմար ցանկացած ձևով: Օրինակ, պանելի երկարությունը պետք է մի պատից մինչև հակադիր կողմում գտնվող մեկնարկային պրոֆիլն ընկած հեռավորությունից մի քանի միլիմետր պակաս լինի: Մի կողմը կարող եք դնել պատի անկյունում, իսկ հակադիր կողմը կարելի է մի փոքր տեղաշարժելով հեշտությամբ տեղադրել: Վերջին պանելը միացնելու համար կարելի է դրա վրա կպչուն ժապավեն կպցնել և տեղաշարժել դեպի ակոսը:  Փոքրիկ արանքներ մնալու դեպքում դրանք կարելի է փակել ակրիլային հերմետիկով:

Կա մեկ այլ միջոց: Պարզապես պանելները ձգում եք հիմնակմախքին և  աշխատանքներն ավարտելուց հետո եզրանախշերն եք ամրացնում հեղուկ մեխերով: Այս դեպքում վերջին պանելի տեղադրման հետ կապված խնդիրներ, առհասարակ, չեն լինի:

Ինչ վերաբերում է ներկառուցվող լուսատուներին, ապա դրանց համար պանելները տեղադրելուց հետո կարելի է անցքեր բացել: Այս տարբերակի համար ամենահարմարը գայլիկոնիչի հատուկ թագաձև գլխադիրն է, որը կարող եք փոխարինել նաև դանակով: Բնականաբար, բոլոր էլեկտրալարերը նախապես պետք է լինեն իրենց տեղում:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ