Առաստաղների դիզայն. աստղային երկինք մեր ձեռքերով
Ներկայումս շուկայում շատ են առաստաղների դիզայնի համար նախատեսված նյութերը, սակայն դրանցից ամենաօրիգինալը, թերևս, աստղային երկինքն է։ Այսօր կխոսենք, թե ինչպես ինքնուրույն ստանալ աստղային երկինք։
Դիզայն և նյութեր
Եթե ցանկանում եք էքսկլյուզիվ դիզայն ստանալ, ապա դիզայնի ընտրության հարցում պետք է մի քիչ չարչարվեք։
Աստղային երկինքը շատ հարմար կլինի մանկական սենյակի համար. հեքիաթային, առեղծվածային և անհասանելի, բացի այդ, վերջինս հանգստացնող և խաղաղեցնող հատկություն ունի։
Տարբերակներ
Ամենահեշտ և էժան տարբերակը ֆոսֆորե աստղերն են, որոնք մթության մեջ լույս են տալիս։
-
- Կարող եք օպտիկամանրաթել օգտագործել, որը լուսամփոփի սկզբունքով է աշխատում։ Առաստաղին լուսային պրոյեկտոր է ամրացվում, որի վրա էլ օպտիկամանրաթել է միացվում։ Վերջավորությունները տարածվում են ձգվող կամ կախովի առաստաղի ողջ մակերեսով մեկ և աստղերի կամ գալակտիկաների խաբկանք ստեղծում։ Սա բավական դժվարածավալ և թանկ տարբերակ է, բայց արդյունքն արդարացնում է գործադրած ջանքերը 🙂
-
- Գոյություն ունեն նաև արդեն պատկերով պատրաստի պանելներ, որոնց մեջ լուսամփոփներ են տեղադրված:
-
- Հաջորդ տարբերակը լուսադիոդներով տարբերակն է, որը տեղադրվում է նույն սկզբունքով, ինչ օպտիկամանրաթելը. առաստաղի վրա անցքեր են արվում և լուսադիոդներն ամբողջ մակերևույթով տարածում։ Վերջինս կարող եք հատուկ ծրագրավորված վահանակի օգնությամբ օգտագործել նաև որպես լուսաերաժշտություն:
- Հաջորդ տարբերակը ներկով տարբերակն է, որը կարող եք ստանալ սովորական ակրիլային ներկերից։
Մոնտաժը կախված է այն բանից, թե, որ տարբերակն եք ընտրել։ Ֆոսֆորի դեպքում ոչ մի դժվարություն չկա, իսկ ներկելու գործընթացը պահանջում է ստեղծագործական ունակություններ, որը շատ քչերն ունեն։
Գիպսաստվարաթղթե առաստաղ ստանալու տարբերակ
Գիպսաստվարաթղթե կոնստրուկցիայի մոնտաժի տակ գծանշում արեք։ Լուսային պրոյեկտորն ամրացրեք առաստաղին, այնուհետև մետաղական պրոֆիլներից սովորական հիմնակմախք ստեղծեք։
Գիպսաստվարաթղթի մեջ 2 մմ տրամաչափի բազմաթիվ անցքեր արեք օպտիկամանրաթելի համար և վերջիններս ամրացրեք անցքերի մեջ։ Դա պետք է արվի թիթեղումից հետո։ Այնուհետև շերտերն ամրացրեք հիմնակմախքին։ Օպտիկամանրաթելը միացրեք պրոյեկտորին և ստուգեք։
Գիպսաստվարաթղթի մակերևույթը կարելի է ակրիլային ներկով ներկել։ Որպեսզի ավելի լավ արդյունք ստանաք, ավելի լավ է լուսավորության համար լուսադիոդային ժապավեն նախատեսել։
Ուշադրություն։ Աստղերը դեկորատիվ բնույթ են կրում և հիմնական լույսի աղբյուր չեն ծառայում։
Առաստաղների դիզայն. ձգվող առաստաղ
Այս դեպքում մոնտաժի գործընթացը գրեթե նույնն է, ինչ նախորդի դեպքում, սակայն գոյություն ունեն որոշակի նրբություններ։
Ձգվող համակարգը պետք է բետոնե հիմքից 5 սմ ավելի հեռավորության վրա լինի։ Օպտիկամանրաթելի թելերն ամրացրեք նրբատախտակե կամ պլաստիկե հիմքին։ Դրանք գծագրի համաձայն ամրացրեք բետոնե առաստաղին, բայց այնպես, որ թելերը չվնասվեն։ Օպտիկամանրաթելը պրոյեկտորին միացնելուց հետո, ձգվող համակարգը սովորականի պես անկյունային պրոֆիլների մեջ ամրացնեք:
Այնուհետև կարող եք անցքեր անել և թելերը դուրս հանել, որպեսզի լուսավորությունն ավելի պայծառ լինի, կամ էլ թողնեք այնպես, ինչպես կա։ Ձգվող առաստաղի մեջ անցք բացելու համար կարող եք զոդիչ օգտագործել, որի եզրին տաք բարակ լար պետք է լինի։ Անցքը զոդեք և լուսավորող թելը հանեք այդ անցքով։ Ավելորդ մասը կտրեք, իսկ վերջավորությունը մշակեք սոսնձով։
Ուշադրություն։ Լուսադիոդային թելերը մոնտաժելիս ուշադիր եղեք, որ չվնասեք դրանք, հակառակ դեպքում լույսը պայծառ չի լինի։ Վերջիններս չի կարելի շատ ճկել և տաքացնել 70 աստիճանից բարձր:
Ահա և աստղային երկնքով առաստաղների դիզայն ստանալու բոլոր հիմնական տարբերակները։ Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իրեն հարմար տարբերակը: Բայց իհարկե, եթե փորձ չունեք, ավելի լավ է ընտրեք պատրաստի տարբերակներ` ինքնակպչուն նյութերից կամ պատրաստի պանելներից։ Իսկ, եթե ստեղծագործական ձիրք ունեք, ապա առաստաղի վրա աստղեր նկարելը դժվարություն չէ 🙂