Առաստաղների դիզայն

Առաստաղների դիզայն  ընտրելիս շատ կարևոր է իմանալ, թե որ առաստաղներն են այժմ նորաձև։ Միտումներն անընդհատ փոփոխվում են, իսկ նյութերն ու տեխնոլոգիաները կատարելագործվում…

Առաստաղ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նյութի որակին և թե, որ սենյակում եք պատրաստվում այն տեղադրել։ Օրինակ, եթե լոգասենյակն եք վերանորոգում, պետք է խոնավադիմացկուն նյութեր ընտրել, իսկ ննջասենյակում ճիշտ է օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ոչ բոլոր տարածքներում է համար առաստաղներ օգտագործել, քանի որ դրանք տարածքը վիզուալ փոքրացնում են։

Եկեք դիտարկենք առաստաղի վերանորոգման նորաձև տարբերակները։

Ձգվող առաստաղների դիզայն

Ամենատարածվածը ձգվող առաստաղներն են։ Դա պայմանավորված է ոչ թանկ գնով, արագ տեղադրմամբ և դիմացկունությամբ։

Գոյություն ունեն տարբեր նյութերից պատրաստված, ամենատարբեր գույների ձգվող առաստաղներ` անգամ ֆոտոտպագրությամբ, որոնց օգնությամբ կարելի է իրագործել գրեթե բոլոր դիզայներական մտքերը։

Գիպսաստվարաթղթե առաստաղների դիզայն

Գիպսաստվարաթղթե առաստաղներն ունեն թե գեղեցիկ արտաքին տեսք, և թե մի շարք առավելություններ։ Հատկապես կարելի է առանձնացնել ներկառուցված լուսամփոփների և լուսավորության տեղադրման հնարավորությունը, բազմամակարդակ կոնստրուկցիաները, բոլոր կոմունիկացիաների քողարկումը, առաստաղը հարթեցնելու անհրաժեշտության բացակայությունը, գոյություն ունեցող մակերեսի վրա իդեալական հարթ մակերևույթի ստացումը։

Սակայան այս առաստաղներն ունեն նաև թերություններ, քանի որ պետք է տեղադրվեն բետոնից առնվազն 15-20 սմ ներքև։

գիպսաստվարաթղթե կախովի առաստաղներ

Պլաստիկե վագոնատախտակից առաստաղներ

ՊՎՔ վագոնատախտակներով հարդարում են ոչ միայն պատերը, այլև՝ առաստաղները։ Դրանց օգնությամբ հնարավոր է շատ արագ վերանորոգել խոհանոցի, լոգասենյակի և զուգարանի առաստաղը։ Արդյունքում կունենաք շատ գեղեցիկ, բայց ոչ թանկ առաստաղ։ Բացի այդ, պլաստիկի մեջ շատ հեշտությամբ կարող եք լուսամփոփներ ներկառուցել։

Դասական սպիտակ առաստաղ

Չնայած հասարակ տեսքին, սպիտակ առաստաղը բոլոր ժամանակներում էլ արդիական է եղել։ Այն համահունչ է գրեթե բոլոր տեսակի դիզայնի հետ, և եթե այն  լավ հարթեցվի, իր տեսքով չի զիջի մյուս առաստաղներին։ Սպիտակ առաստաղ ստանալու համար օգտագործում են ներկ կամ ներկալուծույթ։ Խորհուրդ ենք տալիս առաստաղների համար օգտագործել ակրիլային ներկեր, քանի որ դրանք առավել հարմար են։

Արմսթրոնգ մոդուլային առաստաղներ

Այս առաստաղների տեսակն առավել տարածված է գրասենյակների, խանութների, արտադրական տարածքների դիզայնի մեջ, սակայն նյութակազմվածքի լայն ընտրության շնորհիվ այն հաճախ օգտագործում են նաև բնակարաններում։

Գեղեցիկ և նորաձև առաստաղ ստանալու համար ոչ ստանդարտ լուծումներ կիրառեք. դա կարող է լինել գեղեցիկ ջահի, արտասովոր առաստաղի կամ ինչ-որ դիզայներական հնարքի տեսքով։ Մեծ ուշադրություն դարձրեք լուսավորությանը, ինչը կօգնի անհրաժեշտ հատվածներում շեշտադրումներ անել 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ