Արտ դեկո ոճը հյուրասենյակի ինտերիերում

արտ դեկո 1
Այս ոճը կարելի է նկարագրել երկու բառով՝ շքեղություն ու արտահայտչականություն։ Այն իր ժամանակակից տենդենցներով հիշեցնում է մեզ մոդեռնիզմը, սակայն մնացած առումներով յուրօրինակ է։ Արտ դեկո ոճով կարելի է հարդարել բնակարանի տարբեր սենյակները, բայց առավել նպատակահարմար է այն կիրառել հյուրասենյակում, ինչ մասին էլ մանրամասն կխոսենք այս հոդվածում։
Արտ դեկո ոճը մի քանի ոճերի միախառնում է։ Երկրաչափական պլանում հյուրասենյակի ինտերիերն աչքի է ընկնում գծերի ու սուր անկյունների բացակայությամբ, կտրուկ հակադրություններով։
արտ դեկո 2
Այս ոճին էկզոտիկություն են հաղորդում այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ բամբուկը, թավիշը, սադափը, օձի կաշին, մետաղական ձուլվածքները, փղոսկրը և այլն։

Հյուրասենյակ՝ արտ դեկո ոճով

Չնայած նրան, որ այս ոճով հարդարված բնակարաններում կարելի է կիրառել մի քանի տարբեր գույներ, բայց արդյունքում ստացվում է հանգիստ ու ներդաշնակ մթնոլորտ։ Պատճառն այն է, որ գերիշխում են սպիտակի ու շագանակագույնի երանգները, որոնց մեջ մտնում են ոսկեգույնը, արծաթագույնն ու բրոնզագույնը։ Ընդգծուն է դառնում սև գույնը, ինչի շնորհիվ սենյակում գտնվող տարբեր մակերեսներ առանձանում են միմյանցից։ Բնակարանի որևէ հատված սև շրջանակով ընդգծելու փորձերը գալիս են աֆրիկյան ու գաղութային ոճերից։
արտ դեկո 3

Դիզայնի առանձնահատկությունները

Արտ դեկո ոճի այցեքարտն ինտերիերում երկրաչափական պատկերների առկայությունն է։ Հյուրասենյակը, որի կահավորումը ենթադրում է դասական կահույք, լրացվում է կամարավոր որմնախորշերով։ Սենյակի կենտրոնում կարելի է դնել կլորավուն փափկաթոռներ կամ բազկաթոռներ։ Երբեմն ոճի խստությունը փորձում են մեղմացնել նաև ավելի մեղմ տարրերով կամ վիտրաժներով։ Այս ոճին շքեղություն ու փայլ են հաղորդում գեղեցիկ սեղանածածկերը, կահույքի ապակե դռները, բյուրեղապակյա ջահերն ու արտասովոր հայելիները։
արտ դեկո 4
Տեսողական առումով ծանրաբեռնվածությունը չի խանգարում, որպեսզի այս ոճը պահպանի իր կոկիկությունը։ Կահույքի յուրաքանչյուր տարր այս ոճում այնպես է տեղադրված, որպեսզի և՛ իր ֆունկցիան իրականացնի, և՛ քիչ տեղ զբաղեցնի։ Հյուրասենյակի ինտերիեր կարող են ներմուծվել նաև զիգզագաձև պատկերներ։
Արտ դեկո ոճով հյուրասենյակներն առանձնանում են ինտերիերի յուրօրինակությամբ, ինչը ստեղծելու համար պահանջվում է մեծ երևակայություն։ Այնպես որ, եթե ցանկանում եք փորձել Ձեր դիզայներական կարողությունները, ապա սա հիանալի տարբերակ է դա անելու համար։ Փորձեք ստեղծել այնպիսի հյուրասենյակ, որտեղ կիշխի արտասովորությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը։
արտ դեկո 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ