Արտասովոր, բայց հաճելի դիզայնով ութ լոգարան
Ինժեներներն ու դիզայներներն ամեն ինչ անում են, որ լոգանք ընդունելը վերածվի հաճելի գործընթացի: Ներկայացնում ենք ամենահետաքրքիր դիզայնով ութ լոգարան 🙂
Վերջին տարիներին սիրելի դարձած այս լոգարանն անվանում են «այլ աշխարհի լոգարան»՝ նկատի ունենալով մեծ արագությունների ու նուրբ քիմիական տեխնոլոգիաների աշխարհը: Թեև լոգարանը ոչ մի տեղ չի գնում, բայց արտաքինով նման է մրցարշավային բոլիդներին: Չափսերը նույնպես տպավորիչ են՝ 2,43х1,23 սմ: Աշխարհում գոյություն ունի այսպիսի ընդամենը 51 լոգարան 🙂
Այս լոգարանի առանձնահատկությունն այն է, որ ստեղծված է ոչ թե լողանալու, այլ հանգստանալու և թուլանալու համար: Այն շատ մեծ է, նրա մեջ գտնվող մարդուն ոչինչ չի բռնում, բայց պահում է ջրի վրա: Լոգարանը լցվում է աղային հատուկ լուծույթով, որն ինքն իրեն տաքանում է մինչև մարմնի ջերմաստիճան, և մարդը դադարում է զգալ ջուրը:
Երևի նախքան այս լոգարանը տեսնելը ոչ ոք չէր էլ մտածի, որ լոգարանը կարող է լինել կանացի կամ տղամարդու: Սակայն այս լոգարանը հաստատ կանացի է. այն ունի կանացի կոշիկի ձև: Զարմանալի է, բայց այն ձուլված է հին ու բարի չուգունից, պարզապես զարդարված է խճանկարով 🙂
Սա «խելացի» լոգարան է, որը ջրով լցվում է մինչև ցուցված մակարդակը, պահպանում է անհրաժեշտ ջերմաստիճանն ու ինքնամաքրվում է: Սակայն, վերջինիս գլխավոր առավելությունը հեռակառավարումն է. բոլոր պրոցեսները կարելի է ղեկավարել ոչ միայն հատուկ վահանակով, այլև սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի օգնությամբ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին կարելի է լոգարանը լցնել ջրով, որպեսզի տուն հասնելուն պես ամեն ինչ պատրաստ լինի 🙂
Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում հատկապես զարմացնում են արխաիկ լոգարանները, օրինակ՝ քարի ամբողջական կտորի մեջ փորվածները: Այս եղանակով է պատրաստված աշխարհի ամենաթանկ լոգարաններից մեկը: Այն պատրաստված է Ամազոնիայում գտնված լեռնային բյուրեղի հսկայական կտորից 🙂
Երկրաչափական ուղիղներ, մետաղ, ապակի… Այս գեղեցիկ լոգարանը խոստանում է նաև լրացուցիչ հարմարավետություն: Թափվող ջրի մասին պետք չէ անհանգստանալ, քանի որ այն հարևանների վրա չի թափվի: Ջուրը թափվում է գետաքարի վրա, որի տակ տեղադրված է ջուրը դուրս տանող հարմարանքը: Ուղղակի դիզայները ցանկացել է փոքրիկ ջրվեժ ստեղծել 🙂
Լոգարանը միշտ թաքնված վտանգ է պարունակում, քանի որ ամեն պահի կարելի է սահել ու ընկնել: Հավանաբար հենց այդ միտքն է մանկական դիզայներին դրդել ստեղծելու փափուկ լոգարան: Այն պատրաստված է պոլիուրեթանից (դրանից նաև ներքնակներ են պատրաստվում), իսկ վրայից պատված է փրփրուն ռետինով: Լոգարանը շատ փափուկ ու տաք է, իսկ ընկնելիս անկյուններին դիպչելը՝ անվտանգ 🙂
Իսկ այս կարմիր լոգարանը ստեղծվել է «ամեն ինչ ներառել ենք» սկզբունքով: Սա մի ամբողջ ժամանցային համալիր է՝ զինված անջրանցիկ էկրանով, անլար ականջակալներով, GSM մոդուլով (հրատապ դեպքերի համար) և շամպայնի տակդիրով: Ապահովված է լուսավորությամբ ու զարդարված է սվարովսկի բյուրեղներով: Ջրային պրոցեդուրաներից ունի հիդրոմերսում և աէրոմերսում: Բնականաբար, ջրի լցվելու ու դատարկվելու պրոցեսերը, ջերմաստիճանի վերահսկումը և այլն տեղի են ունենում ավտոմատ կերպով: Այս հրաշք լոգարանը նախատեսված է երկու հոգու համար:
Իսկ ինչպիսի՞ լոգարան կնախընտրեիք Դուք 🙂