8 ամենաարտասովոր ու գեղեցիկ լոգասենյակները

Շատերն են սիրում երկար ժամանակ անցկացնել լոգասենյակում։ Interier.am-ն առանձնացրել է ամենայուրահատուկ լոգասենյակները։
Նման լվացարանակոնքով ցանկացած լոգասենյակ կարող է դառնալ արտասովոր։ Կարևորն այս դեպքում ճիշտ լուսավորությունն է, որի շնորհիվ ընդգծվում է գեղեցկությունը։

լոգասենյակ 1

Ահա մեկ այլ լոգասենյակ՝ պարզ, բայց շատ հնարամիտ լուծումներով՝ մուգ կապույտ ընդգծված պատ, սպիտակ մարմար, կահույքի փայտե երեսպատում և այլն։

լոգասենյակ 2

Առաջին հայացքից այս լոգասենյակում ամեն ինչ պարզ է, սակայն պետք է ուշադրութուն դարձնել միմյանցից տարբեր ու ոչ համադրելի նյութերի կիրառմանը։

լոգասենյակ 3

Բնական քարի ու աղյուսի սիրահարների համար սա լոգասենյակի կատարյալ տարբերակ է։

լոգասենյակ 4
Էկոդիզայնով լոգասենյակ, որը շատ գեղեցիկ է, սակայն մեծ խնամք է պահանջում։

լոգասենյակ 5
Մուգ գույներով հարդարված, խորհրդավոր լուսավորությամբ լոգասենյակ, որտեղ ուշադրություն են գրավում հատկապես նախշավոր լվացարանակոնքերը։

լոգասենյակ 6
Լոգախցիկի ու ջահերի հետաքրքիր ընտրություն, որի արդյունքում ստացվել է այսպիսի պատկեր։

լոգասենյակ 7

Ոսկեգույնի կիրառումն ինտերիերում այնքան էլ հեշտ չէ, և այդ գույնը ոչ բոլորն են նախընտրում, սակայն ոսկեգույնի ու մարմարի միախառնումից ստացվում է կատարյալ համադրություն։

լոգասենյակ 8

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ