Մի քանի սխալ, որոնք անում ենք աշխատասենյակը հարդարելիս
Երբեմն մարդիկ փոքրիկ աշխատասենյակներ են փորձում ունենալ նաև տանը, ինչը հնարավորություն է տալիս համադրելու տուն և աշխատավայր հասկացությունները։
Այս հոդվածում կխոսենք տանը հարամարավետ աշխատասենյակ ունենալու և դրա հարդարման մի քանի սխալների մասին։ Այս խորհուրդները կօգնեն խուսափել սխալներից։
Սխալ է։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել սեղանի դիրքը։ Չի կարելի սեղանը դնել այնպես, որ պատուհանը մնա սեղանի ետևում։ Երբեմն անհրաժեշտ է լինում հայացք գցել պատուհանի կողմն ու ինչ-որ չափով շեղվել աշխատանքից։
Ճիշտ է։ Գրասեղանը պետք է դնել պատուհանին ուղղահայաց, այնպիսի դիրքով, որ հնարավոր լինի զմայլվել գեղեցիկ տեսարանով և բացի այդ, հսկել մուտքն ու աշխատել հարամարավետ պայմաններում։
Սխալ է։ Շատ հաճախ որպես աշխատասեղան են ծառայում տան սենյակների պատուհանագոգերը։ Դա, իհարկե, սխալ լուծում չէ, բայց համակարգչով աշխատելու դեպքում չի կարելի այն դնել պատուհանին զուգահեռ։ Այդպես ցերեկային լույսն ու էկրանի լուսավորությունն աչքերում ծանրության զգացողություն են առաջացնում։ Նույն էֆեկտն է ունենում նաև ամբողջությամբ սպիտակ գույով հարդարված սենյակներում աշխատելու դեպքում։
Ճիշտ է։ Եթե չեք կարող այլ վայր գտնել աշխատելու համար, կարող եք փոխել նստելու և համակարգչի դիրքը։ Վերջինն ուղղահայաց դնելու դեպքում զգալիորեն կնվազեցնեք աչքերի ծանրաբեռնվածությունը։ Կամ կարելի է ցերեկային ժամերին աշխատելիս պատուհանները ծածկել վարագույրներով կամ շերտավարագույրներով։
Սխալ է։ Դատարկ պատերը, գույների միապաղաղությունը բնորոշ է աշխատասենյակների մեծամասնությանը։ Այսպիսի պայմաններում աշխատելն այնքան էլ արդյունավետ չէ։
Ճիշտ է։ Տան պայմաններում հնարավոր է աշխատասենյակը հարդարել Ձեր նախասիրությունների համաձայն։ Կարելի է պատերը զարդարել նկարներով՝ ստեղծելով հարմարավետ միջավայր արդյունավետ աշխատանքի համար։ Խորհուրդ է տրվում աչքին հաճելի ձողաջահեր։
Սխալ է։ Նստելու սխալ կեցվածքն ազդում է աշխատունակության որակի վրա։ Չի կարելի օգտագործել ոչ հարմարավետ աթոռներ (առանց թիկնակների, մեծ ու խորը բազկաթոռներ և այլն)։
Ճիշտ է։ Պետք է ընտրել ճիշտ ու հարմարավետ կահույք, Նստած մարդու ոտնաթաթերը պետք է հանգիստ դիպչեն հատակին, իսկ մեջքը՝ թիկնակին։
Սխալ է։ Երկար ժամանակ նստած լինելով աշխատանքային դիրքով՝ մենք կորցնում ենք ճկունությունը, շուտ մրսում ենք ու հոգնում։ Այս տհաճ զգացողություններն առավել արտահայտիչ են դառնում այն դեպքում, երբ ոտքերը հպվում են սալիկապատ հատակին։
Ճիշտ է։ Այս ամենից խուսափելու համար պետք չէ մտածել հատակի ծածկույթը փոխելու մասին, սակայն փոքրիկ փափուկ գորգը ոտքերի տակ ավելորդ չի լինի։