Աստիճանի դիզայն . արտասովոր ու պրակտիկ

astichani-design-11

Թատրոնը սկսվում է հանդերձարանից, իսկ առանձնատան երկրորդ հարկը՝ աստիճանից: Հենց այս շինվածքը կարող է դառնալ ինտերիերի առանցքային դետալ՝ իրականացնելով թե՛ գեղագիտական ու թե՛ գործնական ֆունկցիա:

Ամբողջ աշխարհում դիզայներները ստեղծում են ցնցող դիզայնով աստիճաններ, որոնք դժվար կլինի սոսկ աստիճան կոչել: Դրանք դեկորի լիարժեք մասնիկներն են և կարող են հիմք ծառայել տարբեր ճարտարապետական գլուխգործոցների համար:

Հոլանդացի դիզայները ստեղծել է հետաքրքիր հիբրիդ՝ աշխատասեղանի ու ձեղնահարկ տանող աստիճանի դիզայն, որն զգալիորեն տեղ է խնայում՝ ստեղծելով թեթևության ու պարզության տպավորություն: Աստիճանը սահուն վերածվում է գրասեղանի՝ ազատ տեղ թողնելով նաև որոշ իրեր պահելու համար:

astichani-design-1

Եվս մեկ օրիգինալ լուծում փոքր տարածության համար. տարբեր մակարդակներում գտնվող աշխատանքային ու բնակելի գոտիները միացել են սովորական մետաղյա աստիճանով:

astichani-design-2

Ալյումինե լայն չորսուի վրա փայտե հիմքերի օգնությամբ ամրացվել են տախտակները: Այսպիսի աստիճանը հաստատ կհավանեն սպորտի սիրահարները:

astichani-design-3

Սա թերևս երեխաներին ճաշի կանչելու ամենաարագ եղանակն է. թող պարզապես ցած սահեն 🙂 Աստիճան-սղարանը գուցե տան ամենապրակտիկ շինվածքը չէ, սակայն երեխաները միշտ երջանիկ կլինեն:

astichani-design-4

Պատին ամրացված նեցուկներ և աստիճաններն ամրացնելու ճոպաններ. իսկ ինչո՞ւ ոչ: Այս աստիճանների դիզայնն այնպիսին է, ասես աստիճանը հալվում է օդում, սակայն աստիճանն անշարժ է մնում նույնիսկ վրան կանգնելիս:

astichani-design-5

Աստիճանների տակի տարածությունն օգտագործելու բավականին հետաքրքիր եղանակ: Այսպիսի շինվածը կազատի նաև գրադարակ կամ կահույք-պատ գնելու հոգսից:

astichani-design-6

Լողացող աստիճանների դիզայնի շնորհիվ ցանկացած շինություն կվերածվի ճարտարապետական գլուխգործոցի: Այս աստիճանների հստակ ուրվագծերն ու ինքնատիպ դիզայնը ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Միայն թե գիշերները խնջույքներից վերադառնալիս պետք է զգույշ լինել:

astichani-design-7

Կարելի է նաև աստիճանը ներկել ծիածանի գույներով. վառ ու արտասովոր:

astichani-design-8

Այս շինվածքի քաոսային հյուսվածքն ավելի շատ հիշեցնում է սարդ-մարդու կամ թռչնի բույն 🙂 Այսպիսի աստիճանը հոյակապ հակակշիռ կլինի պատերի կամ պահարանի միապաղաղ սպիտակությանը:

astichani-design-9

Ինտերիերն ավելի պայծառ դարձնելու ևս մեկ եղանակ՝ լուսավորվող աստիճան: Աստիճանների տակ դրված լամպերը լուսավորում են շրջակայքը՝ օգնելով ավելի լավ կողմնորոշվել մթության մեջ:

astichani-design-10

Դե, իսկ, եթե դեռ պատրաստ չեք աստիճանների դիզայնի խիզախ փորձարկումների, կարող եք ընտրել ավանդական նյութերից պատրաստված, ավելի ստանդարտ լուծումներով աստիճաններ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ